Հավաստի լուրեր

Ջալալ Հարությունյանի վերաբերյալ քրեական գործը դատարանում է․ այն քննվելու է Սյունիքի մարզում | Վագահն Խաչատուրյանը Հայաստանի պատմության մեջ այն պետական գործիչն է, ով ջանք ու եռանդ չի խնայել, ամեն գնով քանդելու և քարը քարին չթողնելու իրեն վստահված համակարգը․ Հենրիխ Դանիելյան | Պուտինը նոր հայտարարություն է արել | Պարզվեց ոչ միայն պետության գլուխ ունենք, այլ հետն էլ ինքը զրшհшպшտ մեքենա ունի․ Աննա Մկրտչյան | Բերմшն են ենթшրկվել Սերգեյ Բագրատյանի կնոջ՝ шպoրինի շահագործված հանքի աշխատակիցները. Hetq.am | Հայաստանում և Արցախում տեղի ունեցած բոլոր խոշոր ներդրումներն արվել են նախորդ իշխանությունների, մասնավորապես Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին․ Արտակ Զաքարյան | Ռուսաստանի հետ քաղաքական հարաբերությունները մի քիչ լարված են. Ալեն Սիմոնյան | Մոտ օրերս Արցախի ԱԺ նիստ ենք հրավիրելու. պասիվությունը վտшնգում է Բաքվի բшնտում գտնվող մեր հայրենակիցներին. Մետաքսե Հակոբյան | ՌԴ-ում Հայաստանի դեսպանության մաքսային կցորդը՝ Վերին Լարսում տիրող իրավիճակի մասին | Փրկարար ծառայության աշխատակցի մոտ կրիստшլ են հայտնաբերել․ կшլшնшվnրվել է | Տարադրամի փոխարժեքը՝ նոյեմբերի 28-ի դրությամբ | Ալիևը կարգադրել է oկnւպшցվшծ Ստեփանակերտում «Ղարաբաղի համալսարան» ստեղծել | Նախագահի աշխատակազմը «գերթանկարժեք», «զրահապատ» մեքենա ձեռք չի բերել. նման հարց օրակարգում չկա. խոսնակ | Վшտ եղանակի հետևանքով 10 մարդ է զnհվել | Խաղաղության պայմանագիրը կարող է կնքվել առաջիկա 15 օրվա ընթացքում. Ալեն Սիմոնյան

Լրահոս

Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացում և՛ լավ, և՛ վատ լուրեր ունենք. Նիկոլ Փաշինյան

ԵԱՀԿ ԽՎ-ի աշնանային նստաշրջանի բացման արարողության ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը գլոբալ երկիր չէ, բայց փորձում են հենց  այդ գործելակերպը որդեգրել այն հարցերի առնչությամբ, որոնք Հայաստանի Հանրապետության ամենօրյա օրակարգի մաս են և որոնց լուծման համար  պատասխանատվության էական բաժին են կրում: Խոսքը, նախևառաջ Հայաստան-Ադրբեջան խաղաղ գործընթացի մասին է, և այստեղ և՛ լավ, և՛ վատ լուրեր կան։

Փաշինյանն ասաց, որ լավ լուրն այն է, որ Ադրբեջանի հետ հիմնական սկզբունքները համաձայնեցված են։

Դա տեղի է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Բրյուսելում Ադրբեջանի նախագահի և Փաշինյանի հանդիպումների արդյունքում։ Այդ համաձայնագրերն արձանագրվել են եռակողմ հանդիպումների արդյունքներով: Խաղաղության առաջին սկզբունքը հետևյալն է՝ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն այն ըմբռնմամբ, որ Հայաստանի տարածքը 29.8 հազար քառ/կմ է, իսկ Ադրբեջանինը՝ 86.6 հազար.քառ/կմ: Առաջին սկզբունքը կոնկրետացնելու համար է երկրորդ սկզբունքը, որը հետևյալն է՝  Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի քաղաքական հենքը 1991 թվականի Ալմաթայի  հռչակագիրն է: Ալմաթայի հռչակագիրը ստորագրել են Խորհրդային միության 12 հանրապետությունները 1991 թվականի դեկտեմբերի 21-ին, որով արվել են հետևյալ կարևոր երկու արձանագրումները՝ 1. Խորհրդային միությունը դադարում է գոյություն ունենալ, 2. Խորհրդային 12 հանրապետությունները, այդ թվում՝ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, վարչական սահմանների անխախտելիությունը և Խորհրդային միության ժամանակ գոյություն ունեցող սահմանները դառնում են պետական սահմաններ: Ահա այս հենքի վրա ՀՀ-ի և Ադրբեջանի միջև կա որոշակի ըմբռնում: Նաև կա ըմբռնում, որ Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունեն և պատրաստ են ստանձնել իրավական պարտավորություն՝ ապագայում ևս նման պահանջներ առաջ չքաշելու վերաբերյալ:

Ապա շարունակեց իր խոսքը՝ ասելով, որ ամենավատ լուրն այն է, որ դեռևս խոսում են տարբեր դիվանագիտական լեզուներով և շատ հաճախ չեն հասկանում իրար, սրա համար կան օբյեկտիվ պատճառներ՝ երկարամյա հակամարտությունը, հազարավոր զոհերը, որոնց հարազատների աչքերին շատ դժվար է նայել, գերիները, որոնց ընտանիքների հարցերին պատասխաններ չկան, տասնամյակներով գերիշխող ատելությունը, կասկածները, որ կառուցողական հայտարարությունների տակ թաքնված են վատ մտադրություններ: Ընդ որում, ինչ ասում եմ՝ այս կամ այն չափով վերաբերում է և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին: Բայց Ադրբեջանն օրինակ ոչ մի անգամ հղում չի արել և չի հաստատել իր հավատարմությունը վերը հիշատակված երեք սկզբունքներին, ինչը խորացնում է անվստահությունը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Նոյեմբերի 2023
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930