Skip to main content

Երևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի գեներալները Նիկոլին բոնբոներկա՞ էին տարել, թե՞ իշմար էին տվել | Էմին Օհանյանը դարձել է շախմատի միջազգային մրցաշարի հաղթող | Կոչ ենք անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ | Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է | Այս այցը Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների եղբայրական կապերի վկայությունն է. Վեհափառը՝ Տրիեստի թեմի հոգևորականներին | Սահմանային տվյալները հասանելի կդառնան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. նախագիծ | ՈՒՂԻՂ. Արցախի ներդրումային հիմնադրամի փողերի հետքերով. բողոքի ակցիա դատախազության դիմաց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքուն սպիտակ ֆոսֆոր կիրառեց Արցախում, COP17-ի հյուրե՛ր, բռնահանված արցախցիների վերադարձն ապահովե՛ք | Հայկական առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում | Ինչ իրավիճակ է փոխանակման կետերում | Սպասվում է անձրև. ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի դիրքորոշումն անընդունելի է, եթե ցեղասպանական քայլերը չեն պատժվում, չի՛ կարող լինել խաղաղություն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ուժեղ Հայաստան»-ից թարմացնում են Փաշինյանի հիշողությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շեղում եղավ, կոշտ արձագանք կլինի. Փաշինյանն անցավ սպառնալիքների

Լրահոս

Ինչո՞ւ են բերմшն են ենթшրկվել Ուելսի երկրպագուները․ նոր մանրամասներ

Shamshyan.com-ի տեղեկություններով, նոյեմբերի 17-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները Ուելսի ֆոտբոլային ակումբի երկրպագուներին հենց այնպես չեն տեղափոխել Ոստիկանության կենտրոնական բաժին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ծառայության ժամանակ պարեկներն ու ոստիկանները նկատել են, որ մի խումբ քաղաքացիներ անհարգալից վերաբերմունք են ցուցաբերում հասարակության նկատմամբ, գոռում-գոչում են, բայց սկզբում պարեկներն ու ոստիկանները զերծ են մնացել գործողություններ կատարելուց, քանի որ աշխարհում ընդունված է նաև նման ձևով երկրպագել իրենց թիմին։

Սակայն հետո նկատել են, որ այդ անձինք գարեջրի շշեր են կոտրում ասֆալտին, մի քանիսն էլ ակնհայտ բաց տարածքում միզում են, ինչից հետո պարեկներն ու ոստիկանները ստիպված, հասարակական կարգը պահպանելու նպատակով նրանց տեղափոխել են Ոստիկանության կենտրոնական բաժին։

Գ․Շամշյանի տեղեկություններով, բերման ենթարկված երկրպագուների մեծ մասը եղել է ոչ սթափ, նրանք են՝ 51-ամյա Գռաֆուդ Լեֆին, 26-ամյա Գարետ Էմիր Կարեսին, 30-ամյա  Ջորջ Տոմա Վալեսին, 56-ամյա Գարեթ Վանին, 26-ամյա Ջոնես Ջոնն Գվիոնին, 30-ամյա Պհիլիպս Ելիս Հավին, 30-ամյա Դայֆդ Գեռալտ Ռհունին, 23-ամյա  Հովելլա Լեվիս Ահելդոնին, 35-ամյա Վիլիամս Ալան Գեռավնին,  38-ամյա Բարի Մամադու Յասա Առուին, 31-ամյա Միդ Բրենդան Ջեյմսին, 30-ամյա Ռիչարդ Էնդրյու Դինին, 30-ամյա Բիրկից Տոմու Ալեյին, 32-ամյա Էվանս Օլիվեր Ջինին, 45-ամյա  Բերդի Գավին Ջոն և 31-ամյա Մանոջել Գերմա Էյվարդին:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031