Հավաստի լուրեր

Ջալալ Հարությունյանի վերաբերյալ քրեական գործը դատարանում է․ այն քննվելու է Սյունիքի մարզում | Վագահն Խաչատուրյանը Հայաստանի պատմության մեջ այն պետական գործիչն է, ով ջանք ու եռանդ չի խնայել, ամեն գնով քանդելու և քարը քարին չթողնելու իրեն վստահված համակարգը․ Հենրիխ Դանիելյան | Պուտինը նոր հայտարարություն է արել | Պարզվեց ոչ միայն պետության գլուխ ունենք, այլ հետն էլ ինքը զրшհшպшտ մեքենա ունի․ Աննա Մկրտչյան | Բերմшն են ենթшրկվել Սերգեյ Բագրատյանի կնոջ՝ шպoրինի շահագործված հանքի աշխատակիցները. Hetq.am | Հայաստանում և Արցախում տեղի ունեցած բոլոր խոշոր ներդրումներն արվել են նախորդ իշխանությունների, մասնավորապես Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին․ Արտակ Զաքարյան | Ռուսաստանի հետ քաղաքական հարաբերությունները մի քիչ լարված են. Ալեն Սիմոնյան | Մոտ օրերս Արցախի ԱԺ նիստ ենք հրավիրելու. պասիվությունը վտшնգում է Բաքվի բшնտում գտնվող մեր հայրենակիցներին. Մետաքսե Հակոբյան | ՌԴ-ում Հայաստանի դեսպանության մաքսային կցորդը՝ Վերին Լարսում տիրող իրավիճակի մասին | Փրկարար ծառայության աշխատակցի մոտ կրիստшլ են հայտնաբերել․ կшլшնшվnրվել է | Տարադրամի փոխարժեքը՝ նոյեմբերի 28-ի դրությամբ | Ալիևը կարգադրել է oկnւպшցվшծ Ստեփանակերտում «Ղարաբաղի համալսարան» ստեղծել | Նախագահի աշխատակազմը «գերթանկարժեք», «զրահապատ» մեքենա ձեռք չի բերել. նման հարց օրակարգում չկա. խոսնակ | Վшտ եղանակի հետևանքով 10 մարդ է զnհվել | Խաղաղության պայմանագիրը կարող է կնքվել առաջիկա 15 օրվա ընթացքում. Ալեն Սիմոնյան

Լրահոս

ՔԿ-ն մանրամասներ է հայտնել ԵՊՀ-ի պшյթյnւնի վերաբերյալ

Ինչպես արդեն ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել է, 2023 թվականի նոյեմբերի 17-ին Երևան քաղաքի Ալեք Մանուկյան փողոցում գտնվող ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի նկուղում տեղի ունեցած պայթյունի և հրդեհի, դրանց արդյունքում մի քանի անձանց տուժելու դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 355-րդ հոդվածի 2-րդ մասի և 357-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ։

Նախաքննության շրջանակներում պարզվել է, որ անմիջապես դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը և 911 ծառայության աշխատակիցները, նկուղային հարկում հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ, հայտնաբերել են տղամարդու այրված դի: Պարզվել էր, որ մահացածը նշված ուսումնական հաստատության 73-ամյա աշխատակից Ժ․Խ․-ն է, ով բնակվում էր Երևան քաղաքում:

Դեպքի վայրից «ծխահարված» ախտորոշմամբ Համալսարանական հիվանդանոց էր տեղափոխվել ոստիկանության մեկ ծառայող, իսկ երկու անձինք՝ 70 և 66 տարեկան, որոնք ևս հանդիսանում են ԵՊՀ աշխատակիցներ, «պոլիտրավմա, քիմիական այրվածք» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել «Այրվածքների կենտրոն» ՓԲԸ։ Ինչպես մահացած, այնպես էլ բուժօգնության դիմած անձինք քրեական վարույթով ճանաչվել են տուժող։ «Արմենիա» ՀԲԿ-ից և «Այրվածքների Կենտրոն»-ից ստացված տեղեկանքների համաձայն՝ բուժօգնության տեղափոխված, ԵՊՀ աշխատակից հանդիսացող երկու տուժածների վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր և ծանր,  նրանք ի վիճակի չեն մասնակցելու որևէ վարութային և ապացուցողական գործողության: Ոստիկանության՝ ծխահարված ծառայողը համապատասխան բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել հիվանդանոցից։

Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն։ Պարզվել է, որ պայթյունի օջախ է հանդիսացել ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի նկուղային հարկում գտնվող, ներկայում որպես սպասարկման ոլորտի աշխատակիցների հանդերձարան ծառայող տարածքում։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և վերցվել են այրված հագուստներ, արնանման նյութի և մոխրացած հետքերից նմուշներ։ Առգրավվել են դեպքի վայրում առկա տեսանկարահանող սարքերի տեսագրությունները։

Նշանակվել է դատաբժշկական, դիակի դատաբժշկական, դատապայթյունատեխնոլոգիական, դատանյութագիտական, դատահրդեհատեխնիկական, դատաճարտարագիտատեխնիկական, դատաէլեկտրատեխնիկական, դատաշինարարատեխնիկական, դատաապրանքագիտական հանձնաժողովային համալիր փորձաքննություն:

Քրեական վարույթով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու  համար հանձնարարություն է տրվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համապատասխան բաժնին:

Նախաքննությունը, որն իրականացվում է ձևավորված քննչական խմբի կողմից, ակտիվորեն շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները՝ պայթյունի պատճառը, դրան նպաստած հանգամանքները լիարժեք պարզելու և իրավական գնահատականներ տալու ուղղությամբ։ Այս կապակցությամբ հաստատված փաստական տվյալների ձեռքբերումից հետո ՀՀ քննչական կոմիտեն անհրաժեշտ տեղեկատվություն կտրամադրի։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Նոյեմբերի 2023
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930