ՏԱՍՍ-ը գրում է, որ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի մեկնաբանել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները Բաքվի կողմից առաջ մղվող «Արևմտյան Ադրբեջան» հայեցակարգի վերաբերյալ։
Նա ասել, էր չափազանց կասկածելի է թվում նաև այն, որ Ադրբեջանում բարձրագույն հովանավորությամբ և, ըստ էության, պաշտոնական մակարդակում ՀՀ-ն սկսել են կոչել «Արևմտյան Ադրբեջան»։ Ըստ նրա՝ սա իրենց նոր պատերազմ, Հայաստանի դեմ նոր ռազմական ագրեսիա կազմակերպելու նախապատրաստություն է թվում և նաև խաղաղության գործընթացի առաջընթացի հիմնական խոչընդոտներից է։
Նաև հավելել է, որ ցավոք, չի կարող ոչինչ ասել, քանի որ պետական մակարդակով Ադրբեջանի կողմից նման հայտարարություններին ծանոթ չի։ Լսել են բոլորովին այլ հայտարարություններ երկրի ղեկավարությունից, Ադրբեջանի ղեկավարությունից, որոնք խոսում են մեկ փուլի ավարտի և խաղաղության պայմանագրի կնքմանը պատրաստ լինելու մասին և որևէ կոնկրետ բան չի կարող ասել պարոն Փաշինյանի հայտարարության այս հատվածի մասին։