Mash թելեգրամյան ալիքը տեղեկացնում է, որ Մոսկվայում ձերբակալվել է Հայաստանի Հարկադիր կատարման ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանը։
Mash-ի տեղեկություններով՝ երեկ կեսօրին Պողոսյանին Տվերսկայա փողոցում կանգնեցրել են ճանապարհային ոստիկանները։ Նրա մոտ եղել է փախստականի վկայական։ Ասվում է, որ Պողոսյանին ձերբակալելու մասին արդեն տեղեկացրել են Հայաստանի ոստիկանության կենտրոնական գրասենյակ, առաջիկայում նրան կարտահանձնեն։
ՀՀ Դատախազությունից նշել են, որ այս փուլում չեն մեկնաբանում տեղեկությունը: