Հավաստի լուրեր

Ջալալ Հարությունյանի վերաբերյալ քրեական գործը դատարանում է․ այն քննվելու է Սյունիքի մարզում | Վագահն Խաչատուրյանը Հայաստանի պատմության մեջ այն պետական գործիչն է, ով ջանք ու եռանդ չի խնայել, ամեն գնով քանդելու և քարը քարին չթողնելու իրեն վստահված համակարգը․ Հենրիխ Դանիելյան | Պուտինը նոր հայտարարություն է արել | Պարզվեց ոչ միայն պետության գլուխ ունենք, այլ հետն էլ ինքը զրшհшպшտ մեքենա ունի․ Աննա Մկրտչյան | Բերմшն են ենթшրկվել Սերգեյ Բագրատյանի կնոջ՝ шպoրինի շահագործված հանքի աշխատակիցները. Hetq.am | Հայաստանում և Արցախում տեղի ունեցած բոլոր խոշոր ներդրումներն արվել են նախորդ իշխանությունների, մասնավորապես Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին․ Արտակ Զաքարյան | Ռուսաստանի հետ քաղաքական հարաբերությունները մի քիչ լարված են. Ալեն Սիմոնյան | Մոտ օրերս Արցախի ԱԺ նիստ ենք հրավիրելու. պասիվությունը վտшնգում է Բաքվի բшնտում գտնվող մեր հայրենակիցներին. Մետաքսե Հակոբյան | ՌԴ-ում Հայաստանի դեսպանության մաքսային կցորդը՝ Վերին Լարսում տիրող իրավիճակի մասին | Փրկարար ծառայության աշխատակցի մոտ կրիստшլ են հայտնաբերել․ կшլшնшվnրվել է | Տարադրամի փոխարժեքը՝ նոյեմբերի 28-ի դրությամբ | Ալիևը կարգադրել է oկnւպшցվшծ Ստեփանակերտում «Ղարաբաղի համալսարան» ստեղծել | Նախագահի աշխատակազմը «գերթանկարժեք», «զրահապատ» մեքենա ձեռք չի բերել. նման հարց օրակարգում չկա. խոսնակ | Վшտ եղանակի հետևանքով 10 մարդ է զnհվել | Խաղաղության պայմանագիրը կարող է կնքվել առաջիկա 15 օրվա ընթացքում. Ալեն Սիմոնյան

Լրահոս

Վաշինգտոնյան «մելիզներ»․ Դավիթ Կարապետյան

Միջազգայանգետ Դավիթ Կարապետյանը  ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Այսօր Վաշինգտոնում նախատեսված Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների մակարդակով հանդիպումը չկայացավ:
Ադրբեջանը հրաժարվեց հանդիպումից՝ պատճառաբանելով ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին գործերի հանձնաժողովում՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի հարցով լսումների ժամանակ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենի կատարած հայտարարություններն այն մասին, որ ԱՄՆ-ն դադարեցրել է ռազմական և այլ բնույթի աջակցությունը Ադրբեջանին, չեղարկել բարձր մակարդակի մի քանի այց՝ այդպիսով ազդանշան տալով Բաքվին, որ երկկողմ հարաբերությունները չեն կարգավորվի, քանի դեռ Հայաստանի հետ բանակցություններում առաջընթաց չի գրանցվել:
Ինչպես նաև, որ դատապարտում են Բաքվի գործողությունները և որ աջակցություն կտրամադրեն միայն այն ժամանակ, երբ կտեսնեն իրավիճակի իսկական բարելավում:
Նման հայտարարությունը բնականաբար ցայտնոտի առիթ է հանդիսացել, որի արդյունքում Ադրբեջանի Արտաքին Գործերի Գերատեսչությունը՝ չհապաղելով հայտարարել է, որ «Միացյալ Նահանգների միակողմանի մոտեցումը կարող է պատճառ դառնալ, որ ԱՄՆ-ն կորցնի միջնորդի իր դերը»:
Ինչ խոսք՝ առաջին հայացքից ուրախալի է լսել Ադրբեջանի հանդեպ նման կոշտ հայտարարություն:
Անշուշտ՝ հաճելիից զատ, իր բովանդակությամբ նաև լուրջ ու ծանրակշիռ հայտարարություն է, սակայն մտորելու տեղիք է տալիս այն առումով, թե այդ հայտարարությունն իր բնույթով իրո՞ք հայանպաստ է, և թե արդյո՞ք կթողնի քաղաքական հետևանքներ…
Առաջին հայացքից այն հստակ դիրքորոշման և ճնշում գործադրելու դեմոնստրացիա է:
Եվ իրոք, սեպտեմբերի 19-ից առ այսօր ԱՄՆ-ն դադարեցրել է ռազմական և այլ բնույթի աջակցությունն Ադրբեջանին ու չեղարկել բարձրաստիճան ղեկավարության այցերը Բաքու:
Բայց երբ դիտարկում ենք այն, որ իրեն թիվ մեկ հեգեմոն գերտերություն կարգած պետությունը, որը Ռուսաստանի կամ Չինաստանի նման պետությունների նկատմամբ սանկցիաներ է կիրառում՝ ժամանակին կարող էր սանձել Ալիևին, Ադրբեջանի հանդեպ սանկցիաներ կիրառել և առհասարակ միջամտեր պատերազմի դադարեցման հարցում՝ այլ պատկեր է ուրվագծվում…
Իսկ պատերազմի ընթացքում Բլինքենյան անարդյունք զանգերը և անարժեք հորդորները ավելի են հիմնավորում ուրվագծվող պատկերը:
Ինչ խոսք՝ ԱՄՆ-ն իր հետաքրքրություններն ունի Հարավային Կովկասում, մասնավորապես՝ Հայաստանում:
Հենց այնպես չէ, որ Հայաստանում է գտնվում Միացյալ Նահանգների՝ աշխարհում թվով երկրորդ ամենախոշոր դեսպանատունը:
Ակնբախ է ԱՄՆ-ի հետաքրքրության չափաբաժինը մեր հարցում:
Եթե ԱՄՆ-ն Իսրայելին իր անմնացորդ նվիրվածությունն ու աջակցությունն է դրսևորում, տրամադրում է անասելի թվաքանակի սպառազինություն, իր ծովային նավատորմն է հասցնում Գազայի ափամերձ հատված, անգամ իր զինվորականներին է որպես դեսանտ իջեցնում ռազմական թեժ գոտի, ապա մեր մասով՝ բավարարվում է իր դեսպանին Սյունիք գործուղելով:
Իսկ դա և Նախիջևանի հետ սահմանին ԱՄՆ դրոշի ներքո գործարանի կառուցումը որևէ կերպ չի կաշկանդեցնում Բաքվին, որ արհամարհի նման դեմոնստրատիվ այցելությունները սահմանամերձ գոտի, առավել ևս պահանջի ու հասնի իր նպատակին, որով՝ թե՛ ԱՄՆ դրոշն իջեցվեց, և թե՛ գործարանի կառուցումը դադարեցվեց…
Էլ չեմ խոսում ԱՄՆ վարչակազմերի կողմից ժամանակին 907-րդ բանաձևի շրջանցման արդյունքում Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնության մասին…
Երբ ԱՄՆ-ի որդեգրած «անկողմնակալ» քաղաքականության արդյունքում Ադրբեջանին Հայաստանից զգալիորեն ավելի խոշոր ռազմական աջակցություն էր տրամադրվում (այս տարիների ընթացքում նույն ժամանակահատվածի համար Ադրբեջանը ստացել է 419 մլն ԱՄՆ դոլարի օգնություն, Հայաստանը՝ մոտ 189 մլն ԱՄՆ դոլարի):
Ինչևէ, գուցե ինչ-որ բան է փոխվել ԱՄն արտաքին քաղաքականությունում, գուցե ՌԴ-ին հակադրության դրսևորում է ընդամենը…
Միգուցե ՀՀ գործող իշխանություններն են ԱՄՆ-ին ինչ-որ բան առաջարկել կամ երաշխիքներ ստացել:
Իսկ որ ամենահավանականն է՝ հայկական լոբբինգի գրավականն է…
Համենայն դեպս, թող մեր գործող իշխանությունները չցնծան նման հայտարարություններ լսելիս…
Առ այսօր այդպիսի ականջահաճո ու ոգևորիչ հայտարարություններով են սնել մեզ, մենք էլ կերել ենք ու բավարարվել կամ հերթական հիասթափությունն ապրել…
Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Նոյեմբերի 2023
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930