Հավաստի լուրեր

ՀԻՄԱ․ Սամվել Բաբայանի շուստրիությունը, Վահագն Խաչատուրյանի ուրացումը ու մի հնդկական կինո | Ալավերդիի ավագանու ՔՊ խմբակցությունը՝ համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու գործընթացի մասին | Վերջին 24 ժամում Գազայում սպանվել է ավելի քան 700 պաղեստինցի | «Գլավլիտի» ժամանակները վերադառնում են․ Նիկոլը փորձում է խժռել ազատ մամուլը | Ստամբուլում ձերբակալել են ռուսաստանցի «օրենքով գող» Շամիլ Ամիրովին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բժիշկները հույս չէին տալիս, որ կապրի. ծնվել է պատերազմում զոհված Նորայր Պետրոսյանի եղբայրը | Մեր ժամանակի հերոսները․ Մխիթար Գալեյանի սխրանքները | Ոստիկшնները բռնի nւժnվ բերմшն ենթшրկեցին ընդդիմшդիր шկտիվիստներին | Գարեգին Բ. Մեր ազգի դժբшխտnւթյnւնների պատճառը եղել է Մայր Եկեղեցուց հեռանալը | Էրդողանը նոր հայտարարություն է արել | Տարադրամի փոխարժեքը՝ այսօր | Այս պահին «Հայասաթ-1» արբանյակի արևային պանելների միջոցով մարտկոցներն են լիցքավորվում․ «Բազումք»-ի համահիմնադիր | Գրիգորի Խաչատուրովը քիչ առաջ դուրս է եկել «Վարդաշեն» ՔԿՀ-ից | Իշխան Սաղաթելյանը հայտարարություն է տարածել | Ծնվել է Անի Կարապետյանի առաջնեկը, նույն օրը որոշվել է նաև նրան դшտող դшտшվորի անունը

Լրահոս

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարձակալած տանը քիմիական թմրանյութերի լաբորատորիա են ստեղծել

Ոստիկանությունից տեղեկացնում են․

«Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները նոյեմբերի 16-ին ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Նորքի այգիների փողոցի տներից մեկում մի խումբ անձինք իրացման նպատակով աճեցնում են թմրանյութեր, ստեղծել են քիմիական թմրանյութերի լաբորատորիա:

Տեղեկությունն իրացնելու միջոցառմանը մասնակցեցին նաև ոստիկանության Մարաշի բաժնի քրեական հետախույզներն ու Երևանի վարչության հատուկ նշանակության գումարտակի ծառայողները: Իրականացվեցին նաև քննչական գործողություններ, և նոյեմբերի 17-ին հիշյալ տանը կատարվեց խուզարկություն:

Հայտնաբերվեց պլաստիկ երկու տարա, մեկի մեջ՝ 2, մյուսի մեջ` 6 փաթեթ մարիխուանայի նմանվող զանգված, մեկ զիպ փաթեթ` 12,5 գրամ նույն զանգվածով, կշեռք` բյուրեղանման ու բուսական զանգվածների հետքերով, 264 գրամ կրիստալ թմրանյութի նմանվող զանգվածով երեք փաթեթ, կանեփի նմանվող 218 բույս, նույն բույսի տերևներով մեկ պարկ: Հայտնաբերվեցին նաև ուլտրամանուշակագույն լույս արձակող, օդը խոնավեցնող ու չորացնող սարքեր, պարարտանյութեր, մարիխուանայի նմանվող չորացրած զանգվածներ, ընդհանուր` մոտ վեց կիլոգրամ վեց հարյուր գրամ քաշով:

Խուզարկվող տարածքի ուսումնասիրությամբ պարզվեց, որ տան բոլոր սենյակներն օգտագործվել են վերը թվարկածը աճեցնելու և մշակելու նպատակով:

Հետագա միջոցառումներով պարզվեց, որ տունը վարձակալել է 37-ամյա մի տղամարդ, իսկ կանեփն աճեցրել, թմրանյութ պատրաստել ու իրացրել են ինքն ու 36-ամյա մի օտարերկրացի: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ նրանց հայտնաբերելու ուղղությամբ:

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Դեկտեմբերի 2023
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031