Skip to main content

Երևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի գեներալները Նիկոլին բոնբոներկա՞ էին տարել, թե՞ իշմար էին տվել | Էմին Օհանյանը դարձել է շախմատի միջազգային մրցաշարի հաղթող | Կոչ ենք անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ | Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է | Այս այցը Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների եղբայրական կապերի վկայությունն է. Վեհափառը՝ Տրիեստի թեմի հոգևորականներին | Սահմանային տվյալները հասանելի կդառնան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. նախագիծ | ՈՒՂԻՂ. Արցախի ներդրումային հիմնադրամի փողերի հետքերով. բողոքի ակցիա դատախազության դիմաց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքուն սպիտակ ֆոսֆոր կիրառեց Արցախում, COP17-ի հյուրե՛ր, բռնահանված արցախցիների վերադարձն ապահովե՛ք | Հայկական առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում | Ինչ իրավիճակ է փոխանակման կետերում | Սպասվում է անձրև. ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի դիրքորոշումն անընդունելի է, եթե ցեղասպանական քայլերը չեն պատժվում, չի՛ կարող լինել խաղաղություն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ուժեղ Հայաստան»-ից թարմացնում են Փաշինյանի հիշողությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շեղում եղավ, կոշտ արձագանք կլինի. Փաշինյանն անցավ սպառնալիքների

Լրահոս

Շուրջ 310 քաղաքացու ցուցաբերվել է օգնություն. ՆԳՆ ՓԾ-ն իրականացնում է ուժեղացված ծառայություն

Ձյան տեղումներով պայմանավորված՝ ՆԳՆ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում բազմաթիվ ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված և խափանված ավտոմեքենաների վերաբերյալ․ մասնավորապես՝ Կոտայքի, Գեղարքունիքի, Տավուշի, Վայոց ձորի, Սյունիքի, Լոռու, Շիրակի և Արագածոտնի մարզերում փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 160 տրանսպորտային միջոց և մոտ 310 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն:

Տեղացող առատ ձյունը հատկապես դժվարություններ է առաջացրել հանրապետության միջպետական ավտոճանապարհներին՝ առավել բարձրադիր հատվածներում և դժվարանցանելի վայրերում։ Միջպետական ավտոճանապարհներին՝ Դիլիջանի թունելի մոտակայքում, փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 5 մարդատար ավտոմեքենա՝ օգնություն ցուցաբերելով մոտ 15 ուղևորի։ Երևան-Մեղրի 163-րդ կմ-ին ձյան պատճառով սահած և ճամփեզրյա հատվածում հայտնված բեռնատարը քարշակելով դուրս են բերել երթևեկելի հատված։

Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 30-րդ կմ-ին օգնություն է ցուցաբերվել արգելափակված ևս 2 բեռնատար ավտոմեքենայի, որոնք փրկարարների օգնությամբ դուրս են եկել և շարունակել ընթացքը։ Շիրակի մարզի Ամասիա գյուղի մոտակայքում, ինչպես նաև Մարալիկ-Պեմզաշեն ավտոճանապարհներին փրկարարները, հատուկ տեխնիկայի օգնությամբ, տեղափոխել են երթևեկելի հատվածից դուրս եկած և ձնակույտի մեջ արգելափակված ավտոմեքենաները և առաջին օգնություն ցուցաբերել 6 քաղաքացու։

Ձյան արգելափակումից մարդատար ավտոմեքենաներ են դուրս բերվել Արագածոտնի մարզի Ծաղկասար, Ալագյազ-Ջամշլու և Թաթուլ-Հացաշեն գյուղերի մոտակայքից։ Օգնություն է ցուցաբերվել ավտոմեքենաների ուղևորներին և վարորդներին՝ վերջիններիս ժամանակավոր տեղափոխելով մոտակա հրշեջ-փրկարարական ջոկատի տարածք։ Տեղեկատվություն է ստացվել, որ Ռյա Թազա–Ծիլքար ավտոճանապարհին բքի և մերկասառույցի պատճառով բազմաթիվ ավտոմեքենաներ չեն կարողանում շարունակել ընթացքը։ Օպերատիվորեն արձագանքելով՝ հրշեջ-փրկարարներն օգնություն են ցուցաբերել մոտ 100 ուղևորի, քարշակել՝ 60 ավտոմեքենա, որոնք շարունակել են ընթացքը։
Դժվարանացանելիությամբ պայմանավորված Սարավան-«Զանգեր» հատվածում սահմանվել է հերթապահություն։

Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհի 36-րդ կմ-ին կցորդիչով բեռնատարը, մկրատաձև դիրք ընդունելով, երթևեկությունը դարձրել է միակողմանի։ Հրշեջ-փրկարարների հմուտ գործողությունների շնորհիվ ավտոմեքենան ուղղվել և դուրս է բերվել արգելափակումից, ճանապարհը դարձել երկկողմանի երթևեկելի։ Փրկարարները ջանասիրաբար շարունակում են աշխատանքներ իրականացնել՝ արգելափակումից դուրս բերելով տրանսպորտային միջոցները և անօգնական քաղաքացիներին, վերջիններիս տեղափոխելով առավել անվտանգ վայր կամ ցուցաբերելով համապատասխան օգնություն։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031