Skip to main content

Ադրբեջանը չի պահանջում փոխել ՀՀ Սահմանադրությունը, բայց այդպիսի նախապայման է ներկայացնում. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԹՐԻՓՓ-ը ՀՀ-ի կապն է Արևելքի ու Արևմուտքի հետ. Սա խաղաղության վրա դրական է ազդում. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ադրբեջանցի հովիվը ՝ Հայաստանում. քար լռություն՝ ԱԱԾ-ից, ՊՆ-ից, ՆԳՆ-ից | Սա իշխանությունն ամեն գնով պահելու նպատակով օրենքի և պետական կառույցների չարաշահման վտանգավոր գործելաոճ է. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դի ջեբդ» կամ ինչպես «գործ «գցել ջեբը». ձերբակալվել է Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն | Ադրբեջանցի հովիվ է հատել Հայաստանի սահմանը. 5-րդ ալիք | «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը ձերբակալվել է. Արեգա Հովսեփյան | Թևանյանի կալանքի ժամկետի երկարացման որոշման դեմ վերաքննիչ բnղոք է ներկայացվել. «Մայր Հայաստան» կուսակցություն | Իշխանության սկզբունքը ՏԻՄ ընտրություններում բացարձակ ՔՊ-ացումն է․ Տիգրան Աբրահամյան | Երևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի գեներալները Նիկոլին բոնբոներկա՞ էին տարել, թե՞ իշմար էին տվել | Էմին Օհանյանը դարձել է շախմատի միջազգային մրցաշարի հաղթող | Կոչ ենք անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ | Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է

Լրահոս

ԱՐՏԱԿԱՐԳ․ Երևանում հայտնաբերվել է թմրшմիջnցների պատրաստման գшղտնի լաբորատորիա

Հ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում քննություն է տարվում՝ իրացնելու նպատակով քիմիական թմրամիջոցներ ապօրինի պատրաստելու, թմրամիջոցներ աճեցնելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Քննչական կոմիտեից հայտնում են, որ 2023թ․ նոյեմբերի 16-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժնից զեկուցագիր է ստացվել այն մասին, որ մի խումբ անձինք Երևան քաղաքի Նորքի Այգիներ փողոցում գտնվող երկհարկանի տանը ստեղծել են թմրամիջոցների պատրաստման գաղտնի լաբորատորիա:

«Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին։
Նախաքննության ընթացքում պլանավորվել և իրականացվել են անհետաձգելի քննչական և վարութային գործողություններ։ Հիշյալ տանը, կատարվել է խուզարկություն, որի արդյունքում հայտնաբերվել է 218 հատ կանեփ բույսի նմանվող թուփ, 1 պլաստմասե տարրա՝ 2 փաթեթ՝ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածներով, 1 պլաստմասե տարրա՝ 6 փաթեթ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածներով, 1 կշեռք, որի վրա առկա են եղել սպիտակ բյուրեղանման զանգվածի և դեղնականաչավուն գույնի բուսական զանգվածի հետքեր, 3 փաթեթ՝ սպիտակ փոշենման զանգվածներով, 1 պարկ կանեփանման բույսի տերևներով, ուլտրամանուշակագույն լույս արձակող սարքեր, օդը խոնավեցնող և չորացնող սարքավորումներ, պարարտանյութեր, կանեփի թփերի աճեցման համար նախատեսված տարաներ, թփերը ջրելու համար նախատեսված համակարգ, մետաղական ցանցեր՝ կանեփի բույսերը չորացնելու համար և այլ հարմարեցված առարկաներ: «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածները ընդհանուր կազմել են 6599,199 գրամ:

Հայտնաբերված թմրանյութերի նմանվող զանգվածների բաղադրությունը, տեսակը պարզելու նպատակով նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։ Մի մասով ստացված եզրակացությամբ արդեն իսկ հաստատվել է դրանց՝ առանձնապես խոշոր չափերով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց լինելու իրողությունը։

Խուզարկության արդյունքում պարզվել է, որ նշված երկհարկանի տան բոլոր տարածքներն  օգտագործվել են թմրամիջոցներ աճեցնելու, մշակելու և արտադրելու նպատակով:
Պարզվել է, որ երկհարկանի տունը հանձնված է եղել վարձակալության, իսկ թմրամիջոցների պատրաստման գաղտնի լաբորատորիայում աշխատում են նաև այլ երկրից ժամանած մասնագետներ:

Վարույթի շրջանակներում հարցաքննվել են մի շարք անձինք։

Արդեն իսկ ձեռք են բերվել տվյալներ առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնության մասին։ Ոստիկանությանը տրվել է վերջիններիս հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու հանձնարարություն։

Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են անհրաժեշտ միջացառումներ՝ հիշյալ տանը թմրամիջոցներ աճեցնելու, պատրաստելու դեպքի բոլոր հանգամանքները, դրանում ներգրավված բոլոր անձանց պարզելու ուղղությամբ»,- հայտնում են ՔԿ-ից։

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031