ԱՄՆ պետդեպի մամուլի խոսնակ Մեթյու Միլլերը տարածել է հայտարարություններ, որում ասվում է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Քննարկվել են երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի կնքման հնարավորությունը։
ԱՄՆ պետքարտուղարն Ալիևի հետ քննարկել է Միացյալ Նահանգների և Ադրբեջանի երկկողմ հարաբերությունները և անդրադարձել է «համագործակցության ամրապնդման հնարավորությունները»։
Մեկ ուրիշ հայտարարության մեջ ԱՄՆ պետդեպի խոսնակը նշել է, որ Բլինկենը Փաշինյանի հետ զրույցում քննարկել է «ԱՄՆ աջակցությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև ամուր և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի հասնելու ջանքերին»։
















































