Արցախի ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանը հայտարարեց, որ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը կապի մեջ է Ադրբեջանի հետ։
Նա ասաց, որ Շահրամանյան Սամվելը, որին դուք շատ սիրում եք, բանակցում է, ամեն օր զանգում է Բաքու, խոսում է, հիմա ի՞նչ է բանակցում՝ իրեն հարցրեք։
Ըստ նրա՝ սրա մասին արցախցի պատգամավորներին ասել է հենց ինքը՝ Սամվել Շահրամանյանը։

















































