Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ քաղաքական տարրեր այս գործընթացներում չի տեսնում։
Նրա համար ուղղակի տարօրինակ է, որ մեկ ամբողջ տարվա մեջ 35 մեքենա է վերադարձվում և հետո երկու օրվա մեջ ևս 35 մեքենա։ Դա այն դեպքում, երբ մատակարարները իրենք ապրանքների որակի մեջ որևէ փոփոխություն չեն արել»։
Քերոբյանն ասաց, որ ԵԱՏՄ շրջանակում հրատապ խորհրդակցություն են հրավիրել առաջացած խնդիրները լուծելու համար։


















































