Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց, որ նպատակը բյուջեի հավաքագրումները բարձրացնելը չէ, այդ նպատակն այս նախագիծը չի հետապնդում։ Նպատակը փոքր կենտրոնի և կոնկրետ հատվածների, որոնք նախանշված են, բեռնաթափումն է։
Ըստ նրա՝ փաստարկներն այն են, որ այսօր գնալով երթևեկությունը, խցանումները շատանում են քաղաքում և հասարակական տրանսպորտը չի հասցնում ճիշտ ժամանակին կանգառ հասնել։ Հասարակական տրանսպորտին հասցվող վնասն ամենաակնառուն է։

















































