Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Վանաձոր Սպիտակ ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում բախվել են Լոռու մարզի բնակիչներ 60-ամյա Արամայիս Ավետիսյանի վարած Lexus մակնիշի և 38-ամյա Էրիկ Մարգարյանի վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Volkswagen-ի վարորդն ու նրա ուղևորը, Lexus-ի վարորդն ու նրա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սպիտակ» բժշկական կենտրոն:
Վթարի փաստով Սպիտակի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Lexus-ը հաշվառված է Սպիտակի քաղաքապետարանի հաշվեկշռում՝ որպես ծառայողական ավտոմեքենա և սպասարկում է Սպիտակի քաղաքապետ Քաջայր Նիկողոսյանին: