ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ, բախում ՍԴ-ի դիմաց | Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դադարեցրե’ք Միքայել Սրբազանին վիրավորելը. Բագրատ Սբազան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շուտով այ էն սարի գլխին բացվելու է Հիսուս Քրիստոսի արձանը, որ պահապան լինի մեր ազգին.Գագիկ Ծառուկյան | Ոմանք փորձում են ոչ թե ծառայել Եկեղեցուն, այլ` Եկեղեցին ծառայեցնել սեփական հիվանդագին պատկերացումներին. մենք ներում չենք ստանալու, եթե ձախողենք մեր պատմական առաքելությունը. Արշակ Սրբազան | Երևանցիները նվեր ունեին Դիլիջանին. քաղաքի 480 ամյակն է | Հայաստանը պետք է ձեռնպահ մնա հակասական հայտարարություններից, ցույց տա հարգանք միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների նկատմամբ. Ադրբեջանի ԱԳՆ | Իրանը հզոր պատասխան տվեց Իսրայելին. Ասադ | Հայաստանի իշխանություններն ու նրանց սպասարկող մամուլը Ադրբեջանի հռետորաբանությամբ ու թեզերով դուրս են եկել ազգային շահերով առաջնորդվող անհատների և կառույցների դեմ․ Իշխան Սաղաթելյան | Արաբկիրի նախկին թաղապետի նկատմամբ քրեшկան հետшպնդnւմը դադարեցվել է. փաստաբան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը 50%+1 ձայն ստանալու շանս չունի. հույսը դրել է իր աղիների ուժերի վրա. Սուրեն Սուրենյանց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը բախտագուշակ է՞ր,որ գիտեր՝ պարտվելու ենք.Ալիևի հետ պայմանավորված պատերազմ էր.Ալբերտ Բազեյան | Հայաստան-Արցախ խաղային լիգա․ ֆուտբոլի առաջնություն | Փաշինյանն ու Բելգիայի վարչապետը քննարկել են համագործակցության հետագա զարգացման ուղղված հարցերը | Փաշինանն ամեն ինչ անելու է վերընտրվելու համար՝հենվելով արևմտամետ ուժերի վրա

Լրահոս

Մանրամասներ՝ Շիրակի մարզի nղբերգшկшն վթшրից

Բենյամին-Լուսակերտ ավտոճանապարհին երեք ավտոմեքենաների մասնակցությամբ տեղի ունեցած՝ 2 անձի կյանք խլած ողբերգական ավտովթարի  դեպքի առթիվ 2023 թվականի դեկտեմբերի 1-ին ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Նախաքննությամբ պարզվել է, որ 2023 դեկտեմբերի 1-ին՝ ժամը 11:50-ի սահմաններում, Երևան-Գյումրի ատտոճանապարհի 109 կմ հատվածում միմյանց են բախվել Վ. Կ.-ի կողմից վարած «Ford Transit» մակնիշի, Ա. Ս.-ի կողմից վարած «BMW» մակնիշի և Գ. Ս.-ի կողմից վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։

Այս մասին գրել է ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

Արդյունքում «Mercedes»-ի վարորդը և ուղևորը տեղում մահացել են, իսկ նույն տրանսպորտային միջոցի ուղևորը՝ անգիտակից վիճակում, «Ford Trasit» մակնիշի տրանսպորտային միջոցի վարորդը  և «BMW» ավտոմեքենայի վարորդը տարբեր վնասվածքներով տեղափոխվել են «Գյումրի ԲԿ» ՓԲ ընկերություն:

Կատարվել է ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքի վայրի զննություն։ «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի մահացած վարորդը և ուղևորը, ինչպես նաև վնասվածք ստացած մյուս ուղևորը ճանաչվել են տուժող։

Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։ Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով Ոստիկանությանը տրվել է օպերատիվ միջոցառումներ ձեռնարկելու մասին հանձնարարություն։

Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է:

«Mercedes» մակնիշի ավտոմեքենայի՝ անգիտակից վիճակում հիվանդանոց տեղափոխված ուղևորի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, մյուս երկու վիրավորների վիժակը, նախնական տվյալներով, բավարար է։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031