Skip to main content

Սա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանցը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գրպանից գումար հանելը նշանակում է ընտրակաշա՞ռք, բա ամոթ չէ՞. Դավիթ Ղազինյան | Ադրբեջանը չի պահանջում փոխել ՀՀ Սահմանադրությունը, բայց այդպիսի նախապայման է ներկայացնում. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԹՐԻՓՓ-ը ՀՀ-ի կապն է Արևելքի ու Արևմուտքի հետ. Սա խաղաղության վրա դրական է ազդում. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ադրբեջանցի հովիվը ՝ Հայաստանում. քար լռություն՝ ԱԱԾ-ից, ՊՆ-ից, ՆԳՆ-ից | Սա իշխանությունն ամեն գնով պահելու նպատակով օրենքի և պետական կառույցների չարաշահման վտանգավոր գործելաոճ է. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դի ջեբդ» կամ ինչպես «գործ «գցել ջեբը». ձերբակալվել է Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն | Ադրբեջանցի հովիվ է հատել Հայաստանի սահմանը. 5-րդ ալիք | «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը ձերբակալվել է. Արեգա Հովսեփյան | Թևանյանի կալանքի ժամկետի երկարացման որոշման դեմ վերաքննիչ բnղոք է ներկայացվել. «Մայր Հայաստան» կուսակցություն | Իշխանության սկզբունքը ՏԻՄ ընտրություններում բացարձակ ՔՊ-ացումն է․ Տիգրան Աբրահամյան | Երևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի գեներալները Նիկոլին բոնբոներկա՞ էին տարել, թե՞ իշմար էին տվել | Էմին Օհանյանը դարձել է շախմատի միջազգային մրցաշարի հաղթող

Լրահոս

Ալավերդիի ավագանու ՔՊ խմբակցությունը՝ համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու գործընթացի մասին

Ալավերդի համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հայտարարություն է տարածել և մանրամասներ տեղեկացրել համայնքի ղեկավար Արկադի Թամազյանին անվստահություն հայտնելու՝ «Ապրելու երկիր» խմբակցության նախաձեռնության վերաբերյալ:

«Ալավերդի համայնքի սիրելի բնակիչներ,

Ինչպես գիտեք, ղեկավարվելով ՀՀ Տեղական ինքնակառավարման մասին օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, 68-րդ հոդվածի դրույթներով, Ալավերդու ավագանու 14 անդամ նախաձեռնել է ավագանու արտահերթ նիստ համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու օրակարգով։

Հիշեցնենք՝ ս․թ․ հոկտեմբերի 19-ին Ապրելու երկիր խմբակցությունը նախաձեռնել է նիստ՝ Ալավերդի համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու օրակարգով։ Նիստը չի գումարվել քվորում չլինելու հիմքով, որից հետո արվել է հայտարարություն, մեջբերում․ «Նիստը տեղի չի ունեցել, և օրենքի կետով ավագանին մեկ տարի ժամկետով չի կարող համայնքի ղեկավարին անվստահություն հայտնել»։

Այս հայտարարությունը հակասում է ՀՀ տեղական ինքնակառավարման մասին օրենքի 68-րդ հոդվածի 4-րդ կետին, ըստ որի՝ ավագանին համայնքի ղեկավարին անվստահություն է հայտնում գումարված նիստում՝ փակ-գաղտնի քվեարկության միջոցով՝ ավագանու ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ (նվազագույնը 14 ձայն)։

Հոկտեմբերի 19-ին առհասարակ նիստ չի գումարվել, ինչը վկայում է Ալավերդի համայնքի աշխատակազմի քարուղարի ստորագրությամբ արձանագրությունը։

Այսպիսով, ավագանու՝ մեկ տարի ժամկետով համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու հարցն օրակարգ բերելու անհնարինության մասին հայտարարությունն իրավական որևէ հիմք չունի։

Համարում ենք, որ այս ապօրինի հայտարարությունն արվել է համայնքում լարվածություն ստեղծելու, անվստահություն հայտնելու գործընթացը խոչընդոտելու նպատակով։

Հայաստանի Հանրապետությունն իրավական պետություն է։ Ավագանու 14 անդամներով անշեղորեն շարժվելու ենք մեր օրակարգով՝ մեր իրավունքներն իրացնելու ճանապարհով»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031