«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին նախագծի քննարկմանը նախագծի հեղինակ Հայկ Սարգսյանը նշեց, որ 27 տարին լրանալուց հետո մինչև 37 տարեկան բանակում չծառայած արական սեռի քաղաքացիները պետական բյուջե վճարելով 2,5 միլիոն դրամ կարող են ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից:
Հայկ Սարգսյանը հավելեց, որ 2004թ.-ից եղել է բանակում ծառայությունից խուսափելու, պատասխանատվությունից ազատվելու հնարավորություն։
Հնարավորություն էր տրվում բանակից խուսափած քաղաքացիների համար պետբյուջե վճարել 100 000 դրամ, հետագայում 200 000 դրամ, ազատվել քրեական պատասխանատվությունից և 2000-ականների վերջում 10 000 քաղաքացի օգտվել է այս օրենքից և ազատվել 14 տարիների ընթացքում բանակում ծառայելուց։

















































