Այսօր ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հայ-թուրքական սահմանի Մարագարայի ճանապարհը ՀՀ ճանապարհ է:
Փաշինյանը հավելեց, որ տասնյակ բնակավայրեր են այդ ճանապարհից օգտվում, դա նույնն է, որ հարցնեք` ի՞նչ կարիք կար՝ Երևան-Սևան-Իջևան-Բերդ կամ Գորիս-Կապան ճանապարհը կառուցում եք, բոլոր ճանապարհներն էլ կառուցում ենք։
«Խաղաղության խաչմերուկ»-ի վերաբերյալ նա հայտնեց, թե դա միայն միայն տնտեսական նշանակություն չունի, նաև ունի ահռելի քաղաքական, անվտանգային և տարածաշրջանային նշանակություն։
















































