Բրյուսելում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի ձևաչափով հանդիպմանը։
Հիշեցնենք, որ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Բրյուսելում է և երեկոյան կմասնակցի ԵՄ Արևելյան գործընկերության արտաքին գործերի նախարարների մակարդակով անցկացվող ժողովին:
Նախարարները կարծիքներ կփոխանակեն Արևելյան գործընկերության եւ դրա ձեռքբերումների վերաբերյալ։

















































