Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի գեներալները Նիկոլին բոնբոներկա՞ էին տարել, թե՞ իշմար էին տվել | Էմին Օհանյանը դարձել է շախմատի միջազգային մրցաշարի հաղթող | Կոչ ենք անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ | Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է | Այս այցը Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների եղբայրական կապերի վկայությունն է. Վեհափառը՝ Տրիեստի թեմի հոգևորականներին | Սահմանային տվյալները հասանելի կդառնան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. նախագիծ | ՈՒՂԻՂ. Արցախի ներդրումային հիմնադրամի փողերի հետքերով. բողոքի ակցիա դատախազության դիմաց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքուն սպիտակ ֆոսֆոր կիրառեց Արցախում, COP17-ի հյուրե՛ր, բռնահանված արցախցիների վերադարձն ապահովե՛ք | Հայկական առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում | Ինչ իրավիճակ է փոխանակման կետերում | Սպասվում է անձրև. ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի դիրքորոշումն անընդունելի է, եթե ցեղասպանական քայլերը չեն պատժվում, չի՛ կարող լինել խաղաղություն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ուժեղ Հայաստան»-ից թարմացնում են Փաշինյանի հիշողությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շեղում եղավ, կոշտ արձագանք կլինի. Փաշինյանն անցավ սպառնալիքների | Հանրային տրանսպորտում միջադեպի մասնակից տղամարդը ձերբակալվել է

Լրահոս

2 հոգու դшնшկшհшրության և 1-ի uպшնnւթյան համար մեղшդրվող անձը կшլшնшվnրվել է. ՔԿ

Երևան քաղաքի Շոպրոնի փողոցում երկու անձի դանակահարության և Դ․ Սայադյանի սպանության համար մեղադրվող անձը կալանավորվել է:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

«Քանի որ հանրային հետաքրքրություն կա, տեղեկացնում եմ, որ Երևան քաղաքի Շոպրոնի փողոցի շենքերից մեկի բակում դեկտեմբերի 10-ին մի խումբ երիտասարդների մասնակցությամբ տեղի ունեցած վեճի ընթացքում կատարված դանակահարությունների և դրա հետևանքով 26-ամյա Դ․ Սայադյանի սպանության և 27-ամյա մեկ երիտասարդի միջին ծանրության վնասվածք պատճառվելու դեպքի առթիվ քննվող քրեական վարույթով դատարանը բավարարել է նշված հանցավոր գործողությունն առերևույթ կատարած 29-ամյա Գ․Հ․-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու քննիչի միջնորդությունը և անձը կալանավորվել է։

Հիշեցնեմ, որ վերջինս մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ով (սպանություն) և 167-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ մեկ ուրիշի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը)։

Տեղեկացնեմ նաև, որ ձերբակալվել է նաև վերջինիս՝ նույն միջադեպին մասնակից եղբայրը։
Քրեական վարույթով նախաքննությունն ակտիվորեն շարունակվում է»,- գրել է Աբրահամյանը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031