Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀ-ն պատրաստակամություն է հայտնում վերականգնել երկաթուղային հաղորդակցությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև, ընդ որում՝ նախկինում գոյություն ունեցած երկաթուղիների միջոցով։
Ըստ Փաշինյանի՝ առաջինը հյուսիսային ուղին է, որը կապում է ադրբեջանական Ղազախի շրջանը Հայաստանի Տավուշի մարզի հետ, երկրորդը հարավային ուղին է, որն Ադրբեջանի արևմտյան շրջանները կապում է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ և Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանի Ինքնավար Հանրապետության և արտաքին աշխարհի հետ կարող են կապվել նաև հյուսիսային ուղիով։
Փաշինյանը նաև ասաց, որ հաջորդը ավտոճանապարհներն են, որոնք կարող են ունենալ հյուսիսային ուղի, միջին ուղի և հարավային ուղի։

















































