Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Բաքուն առայժմ զորքերը հետ չի քաշի սահմանից, դա անվտանգ չէ։
Բայրամովն ասել է, որ Երևանի առաջարկն անընդունելի է Բաքվի համար, հայ-ադրբեջանական սահմանը սահմանազատված չէ, եթե զորքերը հետ քաշվեն այն դեպքում, երբ սահմանի վերաբերյալ համաձայնություն չկա, ո՞վ կարող է երաշխավորել, որ այնտեղ ոչինչ տեղի չի ունենա։

















































