Շվեդական լրատվամիջոցները հայտնում են, որ Շվեդիայի Սյոդերտալյե քաղաքում թալանվել և վանդալիզմի է ենթարկվել հայկական եկեղեցին։
Սուրբ Մարիամ Հայ Առաքելական եկեղեցուց գողացել են թանկարժեք իրեր, որոնք ունեն և՛ ֆինանսական, և՛ հոգևոր արժեք։
Դեռ պարզ չէ, թե երբ է տեղի ունեցել հանցագործությունը։ Ենթադրվում է, որ գողերը մուտք են գործել պատուհանից։ Թե քանի մարդ է մասնակցել գողությանը հայտնի չէ։



















































