Իլհամ Ալիևը Արցախի մայրաքաղաք օկուպացված Ստեփանակերտի մարզադաշտում հայտարարել է, որ չորս տարի առաջ ոմանք այդ մարզադաշտում հայտարարում էին՝ «Ղարաբաղը (Արցախը-Խմբ.) Հայաստան է և վե՛րջ», իսկ իրենք նրանց ապացուցեցին, որ «Ղարաբաղն Ադրբեջան է» (չակերտները-Խմբ.):
Ալիևը ելույթ է ունեցել Ադրբեջանի ֆուտբոլի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի «Ղարաբաղ»- MOİK խաղից առաջ։
Նաև հավելել է, որ այսուհետ այդ հողերի վրա հավերժ ծածանվելու է Ադրբեջանի դրոշը։ Իրենք՝ ադրբեջանցիները, հավերժ կապրեն այդտեղ։

















































