Skip to main content

Երևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի գեներալները Նիկոլին բոնբոներկա՞ էին տարել, թե՞ իշմար էին տվել | Էմին Օհանյանը դարձել է շախմատի միջազգային մրցաշարի հաղթող | Կոչ ենք անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ | Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է | Այս այցը Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների եղբայրական կապերի վկայությունն է. Վեհափառը՝ Տրիեստի թեմի հոգևորականներին | Սահմանային տվյալները հասանելի կդառնան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. նախագիծ | ՈՒՂԻՂ. Արցախի ներդրումային հիմնադրամի փողերի հետքերով. բողոքի ակցիա դատախազության դիմաց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքուն սպիտակ ֆոսֆոր կիրառեց Արցախում, COP17-ի հյուրե՛ր, բռնահանված արցախցիների վերադարձն ապահովե՛ք | Հայկական առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում | Ինչ իրավիճակ է փոխանակման կետերում | Սպասվում է անձրև. ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի դիրքորոշումն անընդունելի է, եթե ցեղասպանական քայլերը չեն պատժվում, չի՛ կարող լինել խաղաղություն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ուժեղ Հայաստան»-ից թարմացնում են Փաշինյանի հիշողությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շեղում եղավ, կոշտ արձագանք կլինի. Փաշինյանն անցավ սպառնալիքների

Լրահոս

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՊԵԿ-ը նոր բացահայտում է արել

ՊԵԿ Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը 2023 թվականի ընթացքում մշտապես միջոցառումներ է իրականացրել՝ առանց ակցիզային դրոշմանիշի ծխախոտի իրացման դեպքերի բացահայտման ուղղությամբ։

Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության ու ՊԵԿ այլ ստորաբաժանումների կողմից համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում, 2023 թվականի ընթացքում հայտնաբերվել և առգրավվել է օդային և ցամաքային ճանապարհներով,  անօրինական եղանակով Հայաստանի Հանրապետությունից արտահանվող շուրջ 1,5 միլիոն տուփ առանց ակցիզային դրոշմանիշի ծխախոտ: Նշված դեպքերի առթիվ ՔԿ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների դեմ պայքարի գլխավոր վարչությունում նախաձեռնվել են քրեական վարույթներ, որոնց շրջանակում քրեական վարույթների համար նշանակություն ունեցող բազմաթիվ վայրերում դատարանի որոշումներով կատարվել են խուզարկություններ։

Միաժամանակ, ՀՀ քննչական կոմիտեի և ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների իրականացրած վարույթային և ապացուցողական ծավալուն գործողությունների, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների հիմքով վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ առանց ակցիզային դրոշմանիշի ծխախոտ արտադրած ընկերության սեփականատիրոջն և ընկերության տնօրենի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու համար, որոնք բավարարվել են։

Միևնույն ժամանակ, հետաքննության և օպերատիվ հետախուզության ու ներքին անվտանգության վարչություններ օպերատիվ տեղեկություններ էին ստացվել այն մասին, որ ծխախոտ արտադրողները սկսել են առանց նշագրման, սպիտակ տուփերով ծխախոտ վաճառել։ Ստացված տվյալներն իրացնելու նպատակով ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության ու ներքին անվտանգության վարչությունների կողմից մշակվել, ձեռնարկվել և իրականացվել են համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնց ընթացքում ծածկագրված եղանակով կատարվել են հսկիչ գնումներ։

Արդյունքում, կատարված հսկիչ գնումներով, արձանագրվել են առանց անվանման, առանց որևէ նույնականացման տվյալների, ակցիզային դրոշմանիշերով չդրոշմավորված ծխախոտների շուրջ 5170 տուփի վաճառքի դեպքեր, բացի այդ, վաճառողների մոտից հայտնաբերվել են շուրջ 38,870 տուփ չդրոշմավորված և առանց որևէ նույնականացման տվյալների ծխախոտ։ Հսկիչ գնումներին զուգահեռ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են իրականացվել ծխախոտի արտադրությամբ զբաղվող ընկերությունների արտադրամասերում և պահեստային տարածքներում, որտեղից հայտնաբերվել են առանց անվանման, առանց որևէ նույնականացման տվյալների, ակցիզային դրոշմանիշերով չդրոշմավորված ծխախոտներ և դրանց արտադրության հետքեր։

Հաշվի առնելով, որ ձեռնարկված արդյունավետ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռքբերված փաստական տվյալներով հաստատվել է, որ տվյալ ընկերությունները զբաղվել են առանց անվանման, առանց որևէ նույնականացման տվյալների, ակցիզային դրոշմանիշերով չդրոշմավորված ծխախոտների արտադրությամբ և վաճառքով՝ ձեռքբերված ելակետային տվյալների հիման վրա կատարվել են պետությանը պատճառված վնասի նախնական հաշվարկներ, որոնց հիմքով՝ ՔԿ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների դեմ պայքարի գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ներկայումս օպերատիվ-հետախուզական միջոցառումները և վարույթային գործողությունները շարունակվում են՝ հանցավոր շղթաներում ներգրավված բոլոր անձանց հայտնաբերելու և նրանց արարքներին քրեաիրավական գնահատական տալու նպատակով։

Պետական եկամուտների կոմիտեն ծխախոտ արտադրողներին և վաճառողներին հորդորում է չարտադրել և չվաճառել առանց ակցիզային դրոշմանիշերի, առանց հսկիչ նշանների, ինչպես նաև առանց անվանման, առանց որևէ նույնականացման տվյալների և ակցիզային դրոշմանիշերով չդրոշմավորված ծխախոտներ։ Պետական եկամուտների կոմիտեն բոլոր նմանատիպ արատավոր երևույթները բացահայտելու նպատակով շարունակելու է օգտագործել իր ողջ գործիքակազմը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031