Skip to main content

Երևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի գեներալները Նիկոլին բոնբոներկա՞ էին տարել, թե՞ իշմար էին տվել | Էմին Օհանյանը դարձել է շախմատի միջազգային մրցաշարի հաղթող | Կոչ ենք անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ | Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է | Այս այցը Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների եղբայրական կապերի վկայությունն է. Վեհափառը՝ Տրիեստի թեմի հոգևորականներին | Սահմանային տվյալները հասանելի կդառնան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. նախագիծ | ՈՒՂԻՂ. Արցախի ներդրումային հիմնադրամի փողերի հետքերով. բողոքի ակցիա դատախազության դիմաց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքուն սպիտակ ֆոսֆոր կիրառեց Արցախում, COP17-ի հյուրե՛ր, բռնահանված արցախցիների վերադարձն ապահովե՛ք | Հայկական առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում | Ինչ իրավիճակ է փոխանակման կետերում | Սպասվում է անձրև. ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի դիրքորոշումն անընդունելի է, եթե ցեղասպանական քայլերը չեն պատժվում, չի՛ կարող լինել խաղաղություն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ուժեղ Հայաստան»-ից թարմացնում են Փաշինյանի հիշողությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շեղում եղավ, կոշտ արձագանք կլինի. Փաշինյանն անցավ սպառնալիքների

Լրահոս

Չեղարկեք Արցախի Հանրապետությունը լուծարելու մասին հրամանագիրը․ «Միասին»

«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը հայտարարություն է տարածել․

««Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը ողջունում է 2023 թ․ դեկտեմբերի 22-ի Արցախի Հանրապետության նախագահի և պաշտոնյաների հանդիպմանը հրապարակված  լուրը, ըստ որի՝ ղեկավարվելով Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի  հոկտեմբերի 19-ի հրամանագրի դրույթներով Արցախի նախագահը, պետնախարարը, կառավարության անդամները, դատավորները, խորհրդարանը և մնացյալ բոլոր պաշտոնյաները շարունակում են իրենց աշխատանքը հասարակական հիմունքներով, այսինքն՝ Արցախի Հանրապետության լուծարման մասին որոշում այլևս գոյություն չունի։

«Միասին» շարժումն իր սկզբնավորման պահից ցայսօր, իսկ նրա կազմի մեջ գտնվող քաղաքական կուսակցությունները, հասարակական կազմակերպությունները Արցախյան շարժման առաջին իսկ օրերից պայքարել են Արցախի ինքնորոշման իրավունքի իրականացման, Արցախի Հանրապետության կայացման իրավաքաղաքական օրինակարգությունը միջազգային ասպարեզներում ճանաչելի և ընդունելի դարձնելու համար։

Այսօր՝ Արցախի լիակատար բռնազավթման և արցախահայության ցեղասպանությունից մազապուրծ իրենց հազարամյա հայրենիքը լքելու դժնի օրերին, առավել քան կարևոր է կայացնել իրավական և քաղաքական ճիշտ որոշում, չշեղվել հանուն ինքնորոշման և անկախության պայքարի միջազգայնորեն ճանաչված ուղուց, անտեսել թշնամու սպառնալիքները։

«Միասին»-ն իր զորակացությունն է հայտնում Արցախի Հանրապետության իշխանություններին և բնակչությանը, որը հայտնվել է բռնի տեղահանվածի կարգավիճակում։ Արձանագրում ենք՝ Արցախի ինքնորոշման և Ադրբեջանից անկախ, հետագայում Հայաստանի հետ վերամիավորվելու որոշումը ողջ հայության ազգային խնդիրն է։ Ուստի բոլորս միասին պետք է շարունակենք մեր համակարգված գործունեությունը հայաստանյան և միջազգային քաղաքական-իրավական բոլոր հարթակներում՝ ապահովելու արցախահայության վերադարձն իրենց պատմական հայրենիք և ինքորոշման իրավունքի կայացումը։

Սրանով է պայմանավորված Արցախի Հանրապետության նախագահի նոր հրամանագրի անհրաժեշտությունը, որով չեղարկվում է 2023 թ․ սեպտեմբերի 28-ի որոշումը»։

 

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031