Skip to main content

Երևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի գեներալները Նիկոլին բոնբոներկա՞ էին տարել, թե՞ իշմար էին տվել | Էմին Օհանյանը դարձել է շախմատի միջազգային մրցաշարի հաղթող | Կոչ ենք անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ | Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է | Այս այցը Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների եղբայրական կապերի վկայությունն է. Վեհափառը՝ Տրիեստի թեմի հոգևորականներին | Սահմանային տվյալները հասանելի կդառնան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. նախագիծ | ՈՒՂԻՂ. Արցախի ներդրումային հիմնադրամի փողերի հետքերով. բողոքի ակցիա դատախազության դիմաց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքուն սպիտակ ֆոսֆոր կիրառեց Արցախում, COP17-ի հյուրե՛ր, բռնահանված արցախցիների վերադարձն ապահովե՛ք | Հայկական առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում | Ինչ իրավիճակ է փոխանակման կետերում | Սպասվում է անձրև. ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի դիրքորոշումն անընդունելի է, եթե ցեղասպանական քայլերը չեն պատժվում, չի՛ կարող լինել խաղաղություն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ուժեղ Հայաստան»-ից թարմացնում են Փաշինյանի հիշողությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շեղում եղավ, կոշտ արձագանք կլինի. Փաշինյանն անցավ սպառնալիքների

Լրահոս

Բաքուն անում է խաղաղությանը նպաստող քայլեր, մենք դա տեսնում ենք. Ալեն Սիմոնյան

Որոշ տեղերում էլ Հայաստանի զինված ուժերն են գտնվում այն տարածքներում, որտեղ Խորհրդային Ադրբեջանի ժամանակահատվածում գտնվել են ադրբեջանցիները, ուստի սահմանազատման հանձնաժողովն աշխատում է նաեւ այդ ուղղությամբ: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 26-ին, ԱԺ այգում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով նրան, թե ինչպես է հնարավոր խաղաղության պայմանագիր կնքել, երբ Ադրբեջանը մտադիր չէ հետ քաշվել Հայաստանի ինքնիշխան տարածքներից:

«Բայց բնական է, որ երբ մենք հայտարարել ենք 29 800 քկմ-ի մասին եւ համապատասխան համաձայնություն ենք ձեռք բերել աշխարհի ամենակարեւոր մայրաքաղաքներում, նաեւ Ադրբեջանի նախագահն է ներկա գտնվել եւ նույնպես համաձայնել է, դա հենց այն մասին է, որ ադրբեջանական զինված ուժերը պետք է դուրս գան այն տարածքներից, որտեղ ներխուժել են: Եւ այն տեղերում, որտեղ մենք ենք առաջ, մենք նույնպես պետք է այդ նույն տրամաբանությամբ դուրս գալ»,-ասաց նա:

Հարցին՝ մեզ համար սկզբունքային հա՞րց, որ նախ դուրս գան մեր տարածքներից, նոր խաղաղության պայմանագիր կնքվի, ԱԺ նախագահը պատասխանեց. «Հիմա մեզ համար սկզբունքայինը խաղաղություն բերելն է, խաղաղության պայմանագիրը ստորագրելը: Սկզբունքների մեծ մասն արդեն քննարկված է, եւ մենք աշխատում ենք այդ ուղղությամբ, որ մինչեւ նոր տարի նաեւ մեր առաջարկները հետ ուղարկենք: Այսինքն հնարավորինս արագ արձագանքենք, պրոցեսը շարունակվում է, այն դրական դինամիկա ունի:

Իրենք նաեւ ասում են, որ մենք նկրտումներ ունենք իրենց միջազգայնորեն ճանաչված սահմանների նկատմամբ: Հիմա արդյոք Ադրբեջանը պետք է վստահ լինի, որ Հայաստանը մի օր չի հարձակվելու իր վրա եւ գնա հասնի Բաքու, ինչպես ասում էին մեզ մոտ որոշ ճոռոմ մարդիկԱյդ ճոռոմախոսությունը բերեց այն ամեն ինչին, ինչին առերեսվեցինք 30 տարի անց: Մեզ համար կա մի իրականություն, իրենց համար կա մի այլ իրականություն, որոնք հայելային իրար շատ նման են, դրա համար կա խաղաղության գործընթաց, որը մենք տանում ենք առաջ»:

Ալեն Սիմոնյանը վստահեցրեց, որ ադրբեջանական կողմից նույնպես կա նման ցանկություն, ինչը իրենք տեսնում են ոչ միայն խոսքով, այլեւ քայլերի առումով. «Մենք պետք է գնանք այդ ուղղությամբ»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031