ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ուկրաինայի թվային փոխակերպման նախարարության առցանց քարտեզներին տեղեկացրել է, որ Ուկրաինայի ամբողջ տարածքում օդային տագնապ է հայտարարվել։
Ըստ տեղեկությունների՝ օդային տագնապի ազդանշանը հնչել է Մոսկվայի ժամանակով ժամը 06։46-ից 07։26-ն ընկած ժամանակահատվածում (Երևանի ժամանակով՝ 07։46-08։26)։
Հաղորդվում է, որ Դնեպրում նույնպես պայթյուններ են որոտացել։


















































