Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի գեներալները Նիկոլին բոնբոներկա՞ էին տարել, թե՞ իշմար էին տվել | Էմին Օհանյանը դարձել է շախմատի միջազգային մրցաշարի հաղթող | Կոչ ենք անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ | Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է | Այս այցը Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների եղբայրական կապերի վկայությունն է. Վեհափառը՝ Տրիեստի թեմի հոգևորականներին | Սահմանային տվյալները հասանելի կդառնան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. նախագիծ | ՈՒՂԻՂ. Արցախի ներդրումային հիմնադրամի փողերի հետքերով. բողոքի ակցիա դատախազության դիմաց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքուն սպիտակ ֆոսֆոր կիրառեց Արցախում, COP17-ի հյուրե՛ր, բռնահանված արցախցիների վերադարձն ապահովե՛ք | Հայկական առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում | Ինչ իրավիճակ է փոխանակման կետերում | Սպասվում է անձրև. ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի դիրքորոշումն անընդունելի է, եթե ցեղասպանական քայլերը չեն պատժվում, չի՛ կարող լինել խաղաղություն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ուժեղ Հայաստան»-ից թարմացնում են Փաշինյանի հիշողությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շեղում եղավ, կոշտ արձագանք կլինի. Փաշինյանն անցավ սպառնալիքների | Հանրային տրանսպորտում միջադեպի մասնակից տղամարդը ձերբակալվել է

Լրահոս

Արցախի նախագահի եղբnր նկшտմшմբ բռնnւթյnւն գործшդրողներն шզшտ են шրձшկվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իրավապահ մարմիններին մոտ կանգնած՝ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները հայտնում են, որ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի եղբորը ծեծի ենթարկողները դատարանի որոշմամբ ազատ են արձակվել:

«Ժողովուրդ» օրաթերթն արդեն տեղեկացրել էր, որ Նարեկ Ասատրյանին, Արտաշես Ղահրամանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2023թ. hոկտեմբերի 23-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, մասնակցել են ք. Երևան, Նաիրի Զարյան 17 հասցեում գտնվող՝ ՀՀ-ում Արցախի Հանրապետության ներկայացուցչության վարչական շենքի մոտ իրականացվող հավաքին եւ տեսել Արցախի Հանրապետության նախագահի աշխատակամի ղեկավար Կարեն Շահրամանյանին, վիճաբանել նրա հետ, հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ հնչեցնել:

Նրանց չի զսպել անգամ ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների ներկայությունը, եւ հենց ոստիկանների ներկայությամբ ձեռքերով հարվածներ են հասցրել Կարեն Շահրամանյանին: Այս արարքների համար Արտաշես Ղահրամանյանն ու Նարեկ Ասատրյանը տնային կալաքի տակ էին:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս գործով նախաքննության ավարտ է հայտարարվել, եւ գործը ուղարկվել է դատարան։ Արցախի նախագահի եղբորը ծեծի ենթարկողները դատարանի որոշմամբ ազատ են արձակվել տնային կալանքից»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031