Հավաստի լուրեր

Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորումը | Նիկոլի կառավարությունը, դժգոհ լինելով ՀԱՊԿ-ից, մերձենում է Ֆրանսիայի հետ՝ «լրացնելու վակուումը» | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանում ընդհանուր 500-ից ավելի մեծ տեղեկատու դաշտով գովազդային վահանակ է ապամոնտաժվել | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վատ է, որ Ալիևին Փաշինյանը հասցրել է մի մարզավիճակի, որ մեզ վրա տարբեր մատներ է բարձրացնում. Աշոտյան | ՏեՍԱՆՅՈՒԹ. Թեժ իրավիճակ Կարմիրսարի հանքավայրի թեմայով ասուլիսին. գյուղացիները բացատրություն պահանջեցին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արդյոք Գարիկ Սարգսյանը փայ ունի Կարմիրսարի հանքավայրից և կա նաև թուրքական հետք | ՈՒՂԻՂ. Կարմիրսարի հանքավայրի շահագործման ռիսկերը. թեժ քննարկում | Փաշինյանը չի պատասխանել խաղաղության պայմանագրի վերաբերյալ հարցին, իսկ Ալիևը բութ մատն է վերև պարզել | Նիկոլն ամեն ինչ անում է, որպեսզի Թուրքիան հնարավորություն ստանա նոր ցեղասպանության և էթնիկ զտումների ենթարկի Հայաստանի Հանրապետությանը | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանում կառուցվում է 20 կմ ոռոգման ցանց, 10 կմ արդեն պատրաստ է | ՈՒՂԻՂ. Կանանց կուսակցությունը Արշակ Կարապետյանի հետ հուշագիր է ստորագրել. մանրամասներ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մնալու եմ քաղաքականության մեջ. գործարքի գնում են գործակատարները, ես գործակատար չեմ. Մամիկոն Ասլանյան | ԲԴԽ-ն դադարեցրեց դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները | Մամիկոն Ասլանյանի ապօրինի ազատազրկման օրվանից ի վեր բազմիցս նշել եմ, որ վանաձորցուց գողացված քվեն պետք է վերադարձվի. Վանեցյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանի ծառերն անձնագրավորում են

Լրահոս

Դեկտեմբերին 140 հարկ վճարողի մոտ արձանագրվել է 261 վարձու աշխատողի չձևակերպման դեպք

Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է հսկողական միջոցառումները. 2023 թվականի դեկտեմբեր ամսվա ընթացքում ընդհանուր առմամբ 140 հարկ վճարողի մոտ 140 դեպքով արձանագրվել է 261 վարձու աշխատողի չձևակերպման դեպք, տուգանքի չափը կազմել է 65.25 մլն դրամ:

Այս մասին հայտնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Իսկ 3 և ավելի վարձու աշխատողների չձևակերպման 21 դեպքով 21 հարկ վճարող տուգանվել է 29.750 մլն դրամով: Դեպքերն արձանագրվել են փաստացի գործունեության 8 ոլորտում։

Մասնավորապես, շենքերի կառուցապատման, շինարարության, ճանապարհաշինության ոլորտում  6 հարկ վճարողի մոտ 6 դեպքով բացահայտվել է 46 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 11․5 մլն դրամ տուգանք: Հանրային սննդի ոլորտում 4 հարկ վճարողի մոտ 4 դեպքով բացահայտվել է 27 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 6․750 մլն դրամ տուգանք:

Տրանսպորտային (փոխադրման) գործունեության ոլորտում 2 հարկ վճարողի մոտ 2 դեպքով բացահայտվել է 11 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 2․750 մլն դրամ տուգանք: Հագուստի, կոշիկի և գործվածքների արտադրությամբ զբաղվող մեկ հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 8 չձևակերպված վարձու աշխատող և առաջադրվել է 2 մլն դրամ տուգանք: Հացի կամ հացաբուլկեղենի արտադրության ոլորտում 3 հարկ վճարողի մոտ 3 դեպքով բացահայտվել է 10 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 2․5 մլն դրամ տուգանք:

Խորհրդատվության (հաշվապահական, իրավաբանական, այլ) բնագավառում՝ մեկ հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 4 չձևակերպված վարձու աշխատող և առաջադրվել է 1 մլն դրամ տուգանք: Մթերային խանութում մեկ հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 3 չձևակերպված վարձու աշխատող և առաջադրվել է 750  հազար դրամ տուգանք, մրգի և բանջարեղենի առևտրով զբաղվող մեկ հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 3 չձևակերպված վարձու աշխատող և առաջադրվել է 750  հազար դրամ տուգանք, իսկ այլ ոլորտներում՝ 2 հարկ վճարողի մոտ 2 դեպքով բացահայտվել է 7 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 1․750 մլն դրամ տուգանք:

Facebook
Twitter

Կարդացեք նաև