Հավաստի լուրեր

Սա բարեգործություն չէ, Ուկրաինային աջակցելը ուղղակի ներդրում է մեր իսկ անվտանգության համար. ՆԱՏՕ

Ուկրաինայի ճակատում հրաշք չի լինի, բոլոր կողմերի համար դժվար կլինի:

Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահ Ռոբ Բաուերը։

Փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Չեմ կարծում, որ մենք պետք է հրաշք ակնկալենք կողմերից որևէ մեկի համար, երկու ժողովուրդներն էլ հնարավորություններ կփնտրեն, ես հրաշք չեմ ակնկալում, դժվար կլինի, մենք պետք է աջակցենք Ուկրաինային»,- ասաց նա։

Կոմիտեի ղեկավարի խոսքով՝ հանդիպման բոլոր մասնակիցները «հաստատել են իրենց հանձնառությունը՝ օգնելու ուկրաինացի եղբայրներին և քույրերին ինքնապաշտպանության գործում»։

«Սա բարեգործություն չէ, Ուկրաինային աջակցելը ուղղակի ներդրում է մեր իսկ անվտանգության համար: Բանակցությունների միջոցով երկարաժամկետ արդյունքի հասնելու միակ տարբերակը մարտի դաշտում Ուկրաինայի դիրքերի ամրապնդումն է»,- կարծում է նա։

Facebook
Twitter
LinkedIn
Pinterest