ՀՀ ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը NewDay.am-ին հայտնում են․
Հարգելի գործընկերներ,
Ցանկանում եմ տեղեկացնել, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը բավարարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայցն ընդդեմ Վոլոդյա Հովհաննիսյանի:
Հիշեցնեմ, որ հայցը ներկայացվել էր
«Ալեն Սիմոնյանի եղբայրը 100 մլն. դոլարի ասֆալտի փող է ստացել. Վոլոդյա Հովհաննիսյան» վերնագրով տեսանյութի առնչությամբ, որը հեռարձակվել է 28.11.2022թ.-ին Հայելի ակումբի յութուբյան ալիքով, ինչպես նաև տեղադրվել hayeli.am կայքում և ֆեյսբուքյան էջում:
Դատարանը վճռել է Վոլոդյա Արտաշի Հովհաննիսյանին պարտավորեցնել վիրավորանքի և զրպարտության համար հրապարակայնորեն ներողություն խնդրել:
ՀՀ ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյան


















































