Skip to main content

Սա իշխանությունն ամեն գնով պահելու նպատակով օրենքի և պետական կառույցների չարաշահման վտանգավոր գործելաոճ է. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դի ջեբդ» կամ ինչպես «գործ «գցել ջեբը». ձերբակալվել է Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն | Ադրբեջանցի հովիվ է հատել Հայաստանի սահմանը. 5-րդ ալիք | «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը ձերբակալվել է. Արեգա Հովսեփյան | Թևանյանի կալանքի ժամկետի երկարացման որոշման դեմ վերաքննիչ բnղոք է ներկայացվել. «Մայր Հայաստան» կուսակցություն | Իշխանության սկզբունքը ՏԻՄ ընտրություններում բացարձակ ՔՊ-ացումն է․ Տիգրան Աբրահամյան | Երևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի գեներալները Նիկոլին բոնբոներկա՞ էին տարել, թե՞ իշմար էին տվել | Էմին Օհանյանը դարձել է շախմատի միջազգային մրցաշարի հաղթող | Կոչ ենք անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ | Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է | Այս այցը Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների եղբայրական կապերի վկայությունն է. Վեհափառը՝ Տրիեստի թեմի հոգևորականներին | Սահմանային տվյալները հասանելի կդառնան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. նախագիծ | ՈՒՂԻՂ. Արցախի ներդրումային հիմնադրամի փողերի հետքերով. բողոքի ակցիա դատախազության դիմաց

Լրահոս

Արավուսից ոչխար գnղացող ադրբեջшնցիները 5-ն են եղել, մեկը՝ զինվшծ. ոչխարների տերը մանրամասներ է ներկայացրել․ Tert.am

Արավուսի բնակիչ Արմեն Ջհանգիրյանը Tert.am-ի հետ զրույցում ասել է, որ այսօր ադրբեջանցիները գողացել են իրեն պատկանող ոչխարները, այդ պահին հոտը արածեցրել է իր 16-ամյա որդին, մոտեցել են 5 ադրբեջանցի, որոնցից մեկը՝ զինված, և հափշտակել մոտ 270 ոչխար:

«16 տարեկան տղաս է եղել ոչխարների մոտ։ Ադրբեջանցիները հարձակվել են, ոչխարի հոտը կիսել և կեսից շատը տարել։  Տղաս ձիով է եղել, մի քանի ոչխար փախցրել է։ Գյուղը սահման է, սահմանի մոտ է արոտը, այդ ճանապարհին էլ հարձակվել են ադրբեջանցիները»,- մանրամասնեց ոչխարների տերը։

Արմեն Ջհանգիրյանն ընտանիքի ապրուստը հոգում է անասնապահության միջոցով, ոչխարից ստացած եկամուտով  է օրվա հացը վաստակում։  Ասում է՝ վնասի չափն ահռելի է։

«Երեկոյան գոմ մտնելիս կհաշվեմ, թե քանի ոչխար են ադրբեջանցիները հափշտակել, դրանց գառները սաղ սատկելու են։ Խնդիրն այն է, որ պարտքով ու վարկերով էի ոչխարներին առել»,- նեղսրտեց արավուսցին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը Tert.am-ին հաստատել էր ոչխարների գողության փաստը.

«Կա նման բան, այդ մասով աշխատանքներ են տարվում։ Այս պահին ավել բան չեմ կարող ասել, տեղս հարմար չի», — նշեց Ղուլունցը։

Պաշտպանության նախարարությունից լրատվամիջոցներին հայտնել են, որ ոչխարների՝ ադրբեջանական կողմ անցնելու վերաբերյալ հանգամանքներն այս պահին ուսումնասիրվում են պատկան մարմինների կողմից:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031