Լրագրող Փայլակ Ֆահրադյանը գրում է․
Երեւանի քաղաքապետարանի եւ «Երիտասարդ շրջանավարտների միավորում» ՀԿ-ի միջեւ ձեռք բերված պայմանավորվածության շրջանակներում «Վերածնունդ» թաղամասի հարակից ակացիաները կտեղափոխվեն։ Հիշեցնեմ, որ նախագծով այն հաստատված էր։ Մոտ երկու ամիս առաջ այդ հարցով թաղամասի ապագա բնակիչներով բողոքի ակցիա էինք իրականացրել, պահանջելով քաղաքապետարանից իրականացնել նախագծով սահմանված գործընթացը։ Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը թույլ է տվել ակացիաները տեղափոխել, միաժամանակ կառուցապատողը կվճարի 10 մլն դրամ, կանաչապատման համար։ Սա նշանակում է, որ թաղամասը շուտով նաեւ գազ ու նոր ճանապարհ կունենա։