Հավաստի լուրեր

Այսօր Հայաստան կառաքվի ֆրանսիական պաշտպանական uպшռшզինnւթյшն խմբաքանակ. Le Figaro | Էս չե՞ք նիկոլի uտրուկներ, անինքնասերներ, նիկոլը ոնց ուզում ա ոտքերը մաքրումա ձեր դիպլոմների վրա․ Աստղիկ Գալեյան | Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետների հաջորդ հանդիպման ամսաթիվը դեռ որոշված չէ | Սուրբ Սարգիս և Սուրբ Գրիգոր եկեղեցիները՝ ադրբեջանական մշակութային վшնդшլիզմի հերթական զnh․ Լուսանկարներ | Ադրբեջանի ԱԳՆ-ն դшտшպшրտել է Մակրոնի «հայամետ» հայտարարությունները | Ֆրանսիայի պաշտպանության նախարարն այսօր կժամանի Հայաստան | Նոր օրենսդրական փոփոխություններով կարգավորվել է գյուղատնտեսական արտադրանքի դիմաց ուշ վճարումների հարցը | Տիգրան Շոխոյանը նոր պաշտոն է ստացել | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դավթաշենում 4000-5000քմ բակային տարածք ազատվել է шպoրինի կառույցներից | Փաշինյանի օգնությամբ հայկական հարցը սրընթաց դառնում է Թուրքիայի և Ադրբեջանի ներքին հարցը․ Արմեն Աշոտյանը՝ կшլшնшվшյրից | Փորձում են Արցախի հարցի վրա կափարիչ դնել ու փակել այն. Աշոտ Դանիելյանի գործը շինծու է. Սամվել Շահրամանյան | Ռուսաստանը պատրաստակամ է զարգացնելու և ընդլայնելու գործակցությունը նոր ուղղություններով. Կոպիրկինը՝ Հայրապետյանին | Երկու եղբայրներ են դшնшկшհшրվել, որոնցից մեկը մшhшցել է. նոր մանրամասներ | 9-ամյա տղան шյրվшծքներով՝ ծшյրшհեղ ծшնր шխտnրnշմամբ հnսպիտшլшցվել է | Բաց նամակ ՀՀ գլխավոր դատախազին

Լրահոս

Ադրբեջшնցիներն Արավուսի սшհմшնից գnղшցшծ ոչխարները վերшդшրձրել են․ մանրամասներ

Սյունիքի մարզի Արավուս  բնակավայրի սահմանից գողացած ոչխարներին ադրբեջանցիները վերադարձրել են։

Այս մասին Tert.am-ին հայտնեց ոչխարների տերը՝ Արմեն Ջահանգիրյանը։

«Ադրբեջանցիներն ինչքան ոչխար են տարել, այնքան էլ հետ են բերել, խնդիրը կարգավորվել է մեր անվտանգության զորքերի միջոցով։ Նրանք են բանակցել ու վերադարձրել։ Երեկ երեկոյան՝ ժամը 22։00-ին են մանր եղջերավոր կենդանիներին բերել»,- մանրամասնեց անասնատերը։

Միջադեպից հետո Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը տեղեկացրել էր, որ ոչխարներն ադրբեջանցիներից վերադարձնելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում, և այդ հարցով դիմել են ռուսներին։

Համայնքի ղեկավարից Tert.am-ը հետաքրքրվեց՝ ինչպե՞ս  ստացվեց, որ ոչխարներին ադրբեջանցիները հետ բերեցին, ռուսնե՞րն են օգնել այդ հարցում։

Դավիթ Ղուլունցը պատասխանեց, որ բոլորին էլ դիմել են, հիմա կարևորն այն է, որ բնակչի ոչխարներին հետ են բերել։

«Կարևորը հետ են բերել, ով բերել է՝ ապրի։ Ռուսական կողմին ասել ենք, բայց իրենք մանր եղջերավորների վերադարձի հետ կապ չունեն»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ երեկ առավոտյան 5 ադրբեջանցի, որոնցից մեկը զինված, արոտ տանելիս հափշտակել էին Արմեն Ջահանգիրյանի շուրջ 270 գլուխ ոչխարները։ Նրա 16-ամյա որդին է ոչխարի հոտը արոտավայր տանելիս եղել։

Երբ ադրբեջանցիները հարձակվել են հոտի վրա, երիտասարդ հովիվը ձիով է եղել, կարողացել է արագ հեռանալ՝  իր հետ փրկելով մի քանի տասնյակ գլուխ ոչխարների։

Facebook
Twitter

Կարդացեք նաև