Հավաստի լուրեր

Մեկ դու ես «ազատագրված», մեկ էլ բիզնեսը․ Տիգրան Վարդանյանը՝ Կարեն Անդրեասյանին

Տիգրան Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Karen Andreasyan
Երբ ասում ես, որ Հայաստանում բիզնեսն ազատագրված է, իսկ գործարարները բացի բյուջե վճարելուց, ոչ մի սև դրամարկղ չեն մուծվում, զուտ հասկանանք էլի` քո մի՞տքն ա, թե՞ Հակոբյան Աննայի:
Հակոբյան Աննայի ֆոնդին ով ասես փող գցեց, որ շանտաժի չենթարկվի, որ հետապնդումներ չսկսեք, որ բիզնեսներին չկպնեք: Ինչի՞ ես մտածում, որ էս երկրում բոլորի աչքերը փակ են: Միայն թե չասես, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը զուտ բարի կամքից դրդված է 70.000 ԱՄՆ դոլար ՄՈւԾՎԵԼ Աննայի ֆոնդին, կամ Իզմիրլյանը` 20.000 $, բանկերը` 10.000-ական դոլար ու այսպես շարունակ:
Թե բա` բիզնեսն ազատագրված է: Մանր ու միջին բիզնեսները կուլ են գնում, որովհետև ձեզ «տակից» ՄՈւԾՎՈՂ խոշորներին արտոնություններ եք տալիս ու գաղտնիք չէ, որ Հայաստանի նման պետություններում տնտեսական զարկն ապահովում են մանր ու միջին բիզնեսները:
Բիզնեսը Հայաստանում, որ ազատագրված լիներ, ապա մարդիկ հացին «կակա» չէին ասի: Չնայած էլի եմ ասում, միայն էն բիզնեսներն են ազատագրված, որոնք սիրելի Նիկոլիդ ու իր կնոջն են ՄՈւԾՎՈւՄ ամեն ամիս:
Մեկ դու ես «ազատագրված», մեկ էլ բիզնեսը: ԲԴԽ-ն ի՞նչ կապ ունի էս ոլորտի հետ, որ դրել ու «օճառվում» ես Նիկոլին: Դատական համակարգում շատ խնդիրներ կան, ավելի լավ ա դրանք արձանագրես։ էդպես լավ չի ձեռքի հետ էլ բանակցությունների գնա` մեկ ա ում «բանալի»` ում «զամոկ» վիճակա ձեր մոտ:

Facebook
Twitter
LinkedIn
Pinterest