Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի գեներալները Նիկոլին բոնբոներկա՞ էին տարել, թե՞ իշմար էին տվել | Էմին Օհանյանը դարձել է շախմատի միջազգային մրցաշարի հաղթող | Կոչ ենք անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ | Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է | Այս այցը Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների եղբայրական կապերի վկայությունն է. Վեհափառը՝ Տրիեստի թեմի հոգևորականներին | Սահմանային տվյալները հասանելի կդառնան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. նախագիծ | ՈՒՂԻՂ. Արցախի ներդրումային հիմնադրամի փողերի հետքերով. բողոքի ակցիա դատախազության դիմաց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքուն սպիտակ ֆոսֆոր կիրառեց Արցախում, COP17-ի հյուրե՛ր, բռնահանված արցախցիների վերադարձն ապահովե՛ք | Հայկական առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում | Ինչ իրավիճակ է փոխանակման կետերում | Սպասվում է անձրև. ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի դիրքորոշումն անընդունելի է, եթե ցեղասպանական քայլերը չեն պատժվում, չի՛ կարող լինել խաղաղություն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ուժեղ Հայաստան»-ից թարմացնում են Փաշինյանի հիշողությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շեղում եղավ, կոշտ արձագանք կլինի. Փաշինյանն անցավ սպառնալիքների | Հանրային տրանսպորտում միջադեպի մասնակից տղամարդը ձերբակալվել է

Լրահոս

Կարեն Անդրեասյանը երիցս ապացուցեց, որ ՀՀ օրվա իխանությունը վարպետորեն տիրապետում է ժանտախտի ժամանակ թիթեռ նկարելու նուրբ արվեստին․ Նատալի Շաղիյան

Ակտիվիստ Նատալի Շաղիյանը ֆեյսբուքյան իկր էջում գրել է․ «Այսօր ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը որոշել է հավաքական Պողոսին լավ լուր հայտնել:

Ըստ Բարձրագուն Դատական Խորհրդի նախագահի Հայաստանում բիզնոսն ազատականացված է և բացի բյուջե վճարումներից ոչ մի սև դրամարկղ չեն մուծվում:

Սկսենք այն արձանագրումից, որ այս հարցը ոչ մի կրպ չի վերաբերվում ԲԴԽ նախագահի գործառույթին: Պողոսին հասկանալի լեզվով ասած, սա Կարեն Անդրեասյանի թեման չի:

Ինչևէ

Պարոն Անդրեասյանը այս գրառմամբ փորձում է ստեղծել պատրանք, որ Հայաստանում ԳՈՆԵ մի լավ բան կա: Կարեն Անդրեասյանը հասկանում է, որ ամեն ինչ շատ վատ է և կարիք կա ԳՈՆԵ մի լավ բանի վրա մատով ցույց տալ: Իրականում այդ լավ բանն էլ չկա, բայց դա կարևոր չի, քանի որ Կարեն Անդրեասյանը համոզված է, որ հավաքական Պողոսը մեկա ոչինչ չի հասկանա և ուղղակի իր խոսքերը կընդունի որպես իրողություն, հարմար տեղավորվելով այդ պատրանքի շղարշի տակ:

Եվ սա այն բոլոր մարտահրավերների ֆոնին, որոնց առերեսվում է Հայաստանի Հանրապետությունը Կարեն Անդրեասյանի ֆյուրերի պատճառով.

– 5000+ զոհ 44-օրյա պատերազմի ընթացքում

– անդադար զոհեր Անդրեասյանի ֆյուրերի կիրթ և կառուցողական ավագ եղբայր Ալիևի ծավալապաշտական նկրտումների արդյունքում

– թշնամուն առանց մեկ կրակոցի հանձնված ՀՀ սուվերեն տարածքներ

– թշնամուն հանձնված Արցախ

– գնաճ

– սոցիալական ծայրահեղ անհավասարություն, որի արդյունքում հանրության շրջանում առաջացած անարդարության մթնոլորտ

– ոստիկանության կողմից քաղաքացիների նկատմամբ բռնություններ

– նոր Սահմանադրությամբ Ցեղասպանության ճանաչման, Արցախի անկախության,

Անկախության հռչակագրի դրույթները մեռացության մատնելու հեռանկար
և այլն, և այլն

Հաջորդիվ նշեմ, որ Կարեն Անդրեասյանի նշած սև դրամարկղն ուղղակի դարձել է սպիտակ այն իմաստով, որ հիմա բոլոր վճարումները կատարվում են զանազան հիմնադրամների օգտին, ՔՊ նախընտրական հիմնադրամներին և այլն: Կարծում եմ, իխանափոխությունից հետո կբացահայտվեն նաև բազմաթիվ նվիրատվություններ, որոնք արվել են գործարարների կողմից իշխանավորների օգտին:

Մի խոսքով, սա հերթական անբարյական և պոպուլիստական PR հնարքն է, որն իշխանությունն օգտագործում է հանրությանը մոլորեցնելու համար:

Կարեն Անդրեասյանը երիցս ապացուցեց, որ ՀՀ օրվա իխանությունը վարպետորեն տիրապետում է ժանտախտի ժամանակ թիթեռ նկարելու նուրբ արվեստին»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031