Այսօր ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Toyota Land Cruiser Prado» մակնիշի ավտոմեքենայի վարորդն այն վարում է՝ առջևի հատվածում չունենալով համարանիշ:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ Հաղթանակ կամրջի վրա հայտնաբերել են «Toyota Land Cruiser Prado»-ն ու վարորդին ենթարկել վարչական պատասխանատվության:
«Toyota Land Cruiser»-ի համարանիշներն են «077 ԼԼ 55», նշված ավտոմեքնան հաշվառված է ՀՀ Կառավարության հաշվեկշռում և սպասարկում է Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին:
«Հետաքրքիր է, որ նախարարը նշված ավտոմեքենայով է աշխատանքի գնում ու աշխատանքից տուն վերադառնում: Արդյո՞ք նա նկատել է, որ իր «մեծն» վարորդն իրեն աշխատանքի և տուն է ուղեկցում՝ մեքենայի վրա չունենալով համարանիշ»,- գրել է կայքը։