Հավաստի լուրեր

ԱՐՏԱԿԱՐԳ․ դшտшպшրտյшլը նախ կшրել է շուրթերը, ապա գնդшսեղով միшցրել իրшր | Բայրամովը նոր հայտարարություն է արել | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Բոլորիս հայացքները դեպի Փարիզ՝ դեպի Օլիմպիական բարձունքներ»․ Գագիկ Ծառուկյանն ընդունել է չեմպիոններին | Փետրվարի 28-ից հետո ականատեսը կարող ենք դառնալ նոր պшտերшզմшկшն օջախի ստեղծմանը. Դավիթ Կարապետյան | Տիգրան Ավինյանը նոր հանձնարարական տվեց | Կոնդ թաղամասն ամբողջ ծավալով գնալու է օտարման՝ նոր քաղաքաշինական ծրագիր իրականացնելու համար․ Տիգրան Ավինյան | Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում, այն դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար | Բաց նամակ` ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան՝ Ա. Մանասյանին | Այդ կեղծիքը նույնիսկ Ադրբեջանում էր բացահայտվել, սակայն ՀՀ իշխանության հшնցшվոր шնտшրբերության պայմաններում, շարունակում է «եփվել». Տիգրան Աբրահամյան | Տղամարդը կшսկшծվում է uպшնnւթյան uպшռնшլիքի տակ համատիրության նախագահի հետ uեռшկшն հшրшբերություն ունենալու մեջ. մանրամասներ | ՆԳՆ պարզաբանումը՝ 00oo000 հաշվառման համարանիշը 300,000 դոլարով վաճառելու մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գրքի բացօթյա տոնավաճառ, պոեզիայի ընթերցում, համերգ | Մարմնամարզության աշխարհի գավաթ․ Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել հենացատկ վարժությունից | Հայաստանի բասկետբոլի հավաքականը հաղթեց Ալբանիայի հավաքականին | ՖՈՏՈ․ Թող հայոց եռագույնը մշտապես ծածանվի աշխարհի ամենահեղինակավոր մրցահարթակների առաջին հորիզոնականներում․ Գագիկ Ծառուկյան

Լրահոս

Ծայրահեղ այլանդակություն է. Արամ Մանուկյանի արձագանքը Սահմանադրությունը փոխելու մասին Փաշինյանի հայտարարությանը. Aravot

Aravot.am-ի խնդրանքով՝ ՀՀ Գերագույն խորհրդի և Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանն անդրադարձել է ՀՀ Սահմանադրությունը փոխելու անհրաժեշտության մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը:

«Ծայրահեղ այլանդակություն է»

«Սահմանադրությունը փոխելը Թուրքիայի և Ադրբեջանի պահանջն է: Թուրքիան դա պահանջում է, քանի որ Անկախության հռչակագիրը, որին հղում է անում Սահմանադրությունը, անդրադառնում է Ցեղասպանության ճանաչմանը, իսկ Ադրբեջանը՝ Հռչակագրի՝ 1989-ի դեկտեմբերի 1-ի ՀԽՍՀ և ԼՂ վերամիավորման մասին որոշմանը հղում կատարելու համար: Փաշինյանի մտադրությունը ծայրահեղ այլանդակություն է», — ասել է Արամ Մանուկյանը:

«Պահանջում են թույլից»

Քաղաքական գործիչը հարց է հնչեցրել՝ ինչո՞ւ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի կառավարման օրոք այդպիսի պահանջ չի ներկայացվել Երևանին: «Որովհետև պահանջում են նրանից, ով թույլ է, վախեցած և պատրաստ զիջումների», — նշել է ՀԱԿ փոխնախագահը: Անդրադառնալով Արարատ լեռան թեմային՝ Մանուկյանը հայտնել է, որ Թուրքիային հետաքրքրիր չէ Հայաստանի խորհրդանիշերում Արարատը կա, թե ոչ, բայց այն հեռացնելու պահանջ են դնում՝ որպես «թույլին խեղճացնելու միջոց»:

«Փաշինյանի նման աննախադեպ բան էր»

Մանուկյանը զուգահեռներ է արել եվրոպական մայրցամաքում առկա նույնանման ազգային կոնֆլիկտների հետ՝ ընդգծելով, որ «Եվրոպայում չկա մի պետություն, որը կողքի պետության հետ ինչ-որ խնդիր չունենա»: Նա որպես օրինակ բերել է Հունաստանի անհաշտությունը Հյուսիսային Մակեդոնիայի հետ, վերջինիս անվան առնչությամբ՝ հավելելով, որ «սա չի նշանակում, որ մի պետությունը մյուսին կարող է պահանջներ ներկայացնել իր անվան կամ պետական սիմվոլների հետ կապված»: Նախկին պատգամավորի խոսքով՝ Փաշինյանի հայտարարությունը «իր նման աննախադեպ բան էր»:

«Փաշինյանը ոտնահարում է Սահմանադրությունը»

Հարցին ի պատասխան՝ արդյո՞ք, այնուամենայնիվ, պետք է փոխել մայր օրենքը, Արամ Մանուկյանը շեշտել է, որ Սահմանադրությունը չի կարող փոխվել, կարող է փոփոխությունների ենթարկվել: «Նոր Սահմանադրություն ընդունելու անհրաժեշտության մասին հայտարարելով՝ Փաշինյանը ոտնահարում է Սահմանադրությունը, քանի որ Սահմանադրությունն ունի անփոփոխելի հոդվածներ, ինչը նշանակում է, որ այն հիմնովին չի կարող փոխվել, նույնիսկ հանրաքվեի միջոցով», — Aravot.am-ին փոխանցել է Արամ Մանուկյանը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Facebook
Twitter

Կարդացեք նաև