Հավաստի լուրեր

ԱՐՏԱԿԱՐԳ․ դшտшպшրտյшլը նախ կшրել է շուրթերը, ապա գնդшսեղով միшցրել իրшր | Բայրամովը նոր հայտարարություն է արել | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Բոլորիս հայացքները դեպի Փարիզ՝ դեպի Օլիմպիական բարձունքներ»․ Գագիկ Ծառուկյանն ընդունել է չեմպիոններին | Փետրվարի 28-ից հետո ականատեսը կարող ենք դառնալ նոր պшտերшզմшկшն օջախի ստեղծմանը. Դավիթ Կարապետյան | Տիգրան Ավինյանը նոր հանձնարարական տվեց | Կոնդ թաղամասն ամբողջ ծավալով գնալու է օտարման՝ նոր քաղաքաշինական ծրագիր իրականացնելու համար․ Տիգրան Ավինյան | Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում, այն դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար | Բաց նամակ` ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան՝ Ա. Մանասյանին | Այդ կեղծիքը նույնիսկ Ադրբեջանում էր բացահայտվել, սակայն ՀՀ իշխանության հшնցшվոր шնտшրբերության պայմաններում, շարունակում է «եփվել». Տիգրան Աբրահամյան | Տղամարդը կшսկшծվում է uպшնnւթյան uպшռնшլիքի տակ համատիրության նախագահի հետ uեռшկшն հшրшբերություն ունենալու մեջ. մանրամասներ | ՆԳՆ պարզաբանումը՝ 00oo000 հաշվառման համարանիշը 300,000 դոլարով վաճառելու մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գրքի բացօթյա տոնավաճառ, պոեզիայի ընթերցում, համերգ | Մարմնամարզության աշխարհի գավաթ․ Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել հենացատկ վարժությունից | Հայաստանի բասկետբոլի հավաքականը հաղթեց Ալբանիայի հավաքականին | ՖՈՏՈ․ Թող հայոց եռագույնը մշտապես ծածանվի աշխարհի ամենահեղինակավոր մրցահարթակների առաջին հորիզոնականներում․ Գագիկ Ծառուկյան

Լրահոս

2023-ին ՆԳՆ ոստիկանության ծառայողների նկատմամբ կիրառվել է 222 կարգապահական տույժ. 20 հոգի ազատվել է համակարգից

2023 թ. ընթացքում ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում կատարվել են 1099 ծառայողական քննություններ և ուսումնասիրություններ: Կատարված ծառայողական քննությունների արդյունքներով ՆԳՆ ոստիկանության ծառայողների նկատմամբ կիրառվել են 222 կարգապահական տույժեր, այդ թվում՝

– հայտարարվել է «Նկատողություն»` 124,

– հայտարարվել է «Խիստ նկատողություն»` 43,

– պաշտոնային դրույքաչափն իջեցվել է մինչև 3 ամիս ժամանակով՝ 28,

– պաշտոնն իջեցվել է մեկ աստիճանով՝ 6,

– կոչումն իջեցվել է մեկ աստիճանով՝ 1,

– ազատվել է ոստիկանությունում ծառայությունից` 20:

ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության կողմից նախապատրաստված և նախաքննական մարմիններ ուղարկված ծառայողական քննությունների նյութերով նախաձեռնվել են 72 քրեական վարույթներ, որոնցից՝

11-ը կարճվել են,
41-ը գտնվում են նախաքննության փուլում,
16-ը միացվել են,
4-ն ուղարկվել են դատարան, գտնվում են դատաքննության փուլում։
2023 թ. ընթացքում ՀՀ ՆԳ նախարարությունում հրավիրվել է կարգապահական հանձնաժողովի 5 նիստ. քննարկվել է ոստիկանության 26 ծառայողի վերաբերյալ իրականացված ծառայողական քննությունների 25 նյութ:

Քննարկման արդյունքներով ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալի հրամաններով ոստիկանության 22 ծառայողի նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր, մասնավորապես՝ 2 ծառայողի հայտարարվել է «Նկատողություն», 3 ծառայողի՝ «Խիստ նկատողություն», 2 ծառայողի պաշտոնն իջեցվել է մեկ աստիճանով, իսկ 15-ն ազատվել են ոստիկանությունում ծառայությունից: Միաժամանակ, որոշվել է ոստիկանության 1 ծառայողի ազատել կարգապահական պատասխանատվությունից, իսկ 3 ծառայողի նկատմամբ իրականացված ծառայողական քննությունների նյութերի և դրանց արդյունքներով կազմված եզրակացությունների քննարկումը հետաձգել։

Նշենք, որ Ներքին գործերի նախարարության առաջնահերթություններից են

հանրային հաշվետվողականությունն ու վերահսկողությունը, և ծառայողական քննությունների, ուսումնասիրությունների արդյունքների հանրային իրազեկումը կարևորվում է:

Facebook
Twitter

Կարդացեք նաև