Հավաստի լուրեր

ՀՀ-Ֆրանսիա հարաբերությունները երբեք այսքան վստահելի և հագեցած չեն եղել. Դեսպան | 2-րդ գիծ կանգնելու համար տուգանային միավորը 0.5-ից կդառնա 0.25, «պլյոնկայի» համար էլ միավոր կհանվի. Արփինե Սարգսյան | ԱՐՏԱԿԱՐԳ․ դшտшպшրտյшլը նախ կшրել է շուրթերը, ապա գնդшսեղով միшցրել իրшր | Բայրամովը նոր հայտարարություն է արել | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Բոլորիս հայացքները դեպի Փարիզ՝ դեպի Օլիմպիական բարձունքներ»․ Գագիկ Ծառուկյանն ընդունել է չեմպիոններին | Փետրվարի 28-ից հետո ականատեսը կարող ենք դառնալ նոր պшտերшզմшկшն օջախի ստեղծմանը. Դավիթ Կարապետյան | Տիգրան Ավինյանը նոր հանձնարարական տվեց | Կոնդ թաղամասն ամբողջ ծավալով գնալու է օտարման՝ նոր քաղաքաշինական ծրագիր իրականացնելու համար․ Տիգրան Ավինյան | Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում, այն դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար | Բաց նամակ` ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան՝ Ա. Մանասյանին | Այդ կեղծիքը նույնիսկ Ադրբեջանում էր բացահայտվել, սակայն ՀՀ իշխանության հшնցшվոր шնտшրբերության պայմաններում, շարունակում է «եփվել». Տիգրան Աբրահամյան | Տղամարդը կшսկшծվում է uպшնnւթյան uպшռնшլիքի տակ համատիրության նախագահի հետ uեռшկшն հшրшբերություն ունենալու մեջ. մանրամասներ | ՆԳՆ պարզաբանումը՝ 00oo000 հաշվառման համարանիշը 300,000 դոլարով վաճառելու մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գրքի բացօթյա տոնավաճառ, պոեզիայի ընթերցում, համերգ | Մարմնամարզության աշխարհի գավաթ․ Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել հենացատկ վարժությունից

Լրահոս

Նոր Սահմանադրություն ունենալու պահանջը Ալիևը գրավոր եղանակով ամրագրել է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Որքան էլ ՔՊ-ականները հերքեն, թե նոր Սահմանադրություն ունենալու պահանջ-հրահանգն Ալիեւից չեն ստացել, սակայն դիվանագիտական ոլորտի մեր աղբյուրներն ասում են, որ խաղաղության պայմանագրի նախագծում Ալիեւն այդ պահանջը գրավոր եղանակով ամրագրել է: Գրել է, որ պետք է Հայաստանի ներքին օրենսդրությունը համապատասխանեցվի այնպես, որ պայմանավորվող կողմերը միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունենան։

Նշենք, որ նոր Սահմանադրությունն ընդունվելու է համաժողովրդական հանրաքվեով, եւ հօգուտ նոր Սահմանադրության պետք է քվեարկի «հանրաքվեի մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան հանրաքվեներին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների մեկ քառորդը», այսինքն` այնքան, որքան Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը նախորդ ընտրություններին ձայն են ստացել: Իսկ ՔՊ-ն 688 հազար ձայն էր ստացել: Այսինքն՝ նոր Սահմանադրությանն առնվազն 647 հազար մարդ պետք է կողմ քվեարկի: Հարցի լուծումը կարող է լինել ընտրողների ռեգիստրի «մաքրումը», ինչը եւ քննարկվում է իշխանության կողմից։ Նշենք, որ նոր Սահմանադրություն ունենալու եւ ոչ թե եղածը փոփոխելու նպատակը մայր օրենքի նախաբանից Անկախության հռչակագրին արված հղումը ջնջելն է: Բանն այն է, որ փոփոխությամբ նախաբանը խմբագրելի չէ, իսկ նոր Սահմանադրություն ընդունելու դեպքում կարելի է ուղղակի նոր նախաբան գրել»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև