Skip to main content

Երևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի գեներալները Նիկոլին բոնբոներկա՞ էին տարել, թե՞ իշմար էին տվել | Էմին Օհանյանը դարձել է շախմատի միջազգային մրցաշարի հաղթող | Կոչ ենք անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ | Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է | Այս այցը Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների եղբայրական կապերի վկայությունն է. Վեհափառը՝ Տրիեստի թեմի հոգևորականներին | Սահմանային տվյալները հասանելի կդառնան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. նախագիծ | ՈՒՂԻՂ. Արցախի ներդրումային հիմնադրամի փողերի հետքերով. բողոքի ակցիա դատախազության դիմաց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքուն սպիտակ ֆոսֆոր կիրառեց Արցախում, COP17-ի հյուրե՛ր, բռնահանված արցախցիների վերադարձն ապահովե՛ք | Հայկական առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում | Ինչ իրավիճակ է փոխանակման կետերում | Սպասվում է անձրև. ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի դիրքորոշումն անընդունելի է, եթե ցեղասպանական քայլերը չեն պատժվում, չի՛ կարող լինել խաղաղություն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ուժեղ Հայաստան»-ից թարմացնում են Փաշինյանի հիշողությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շեղում եղավ, կոշտ արձագանք կլինի. Փաշինյանն անցավ սպառնալիքների

Լրահոս

«Ժողովուրդ». ՔՊ-ականները դшվեր են նյութում ԶԼՄ-ների դեմ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Գաղտնիք չէ, որ խոսքի ազատության շեմը վերջին հինգ տարիներին նվազել է լրագրողների եւ իրենց աշխատանքի նկատմամբ գործադրված ճնշումների միջոցով։ Այդ ճնշումները հաճախ այնքան են սաստկանում, որ որոշ լրատվամիջոցներ, լրատվական գործակալություններ եւ առանձին լրագրողներ դիմում են դատական համակարգ կամ լրագրողական կազմակերպությունների՝ ինքնապաշտպանության համար։

«Ժողովուրդ» օրաթերթը համեմատական է անցկացրել՝ վերջին տարիներին ինչպես է փոփոխվել լրատվամիջոցների եւ լրագրողների դեմ կամ մասնակցությամբ դատական գործերի քանակը։
2023 թ.-ին Հայաստանում ընդդեմ լրատվամիջոցի եւ լրագրողների դատական գործերը կազմել են 36-ը՝ 2022 թվականի համեմատ աճելով 4 դատական գործով։ Վերջին մի քանի տարիներին ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածը, որը վերաբերում է վիրավորանքին եւ զրպարտությանը, կայուն ակտիվությամբ կիրառվում է լրագրողների դեմ հայցեր ներկայացնելու համար։
Նախորդ տարի դատական հայցերից 34-ը վերաբերում են հենց այս հոդվածին, մյուս երկուսը տնտեսական կամ այլ վեճերի հիմքով են։

2019 թվականին դատարաններ է ներկայացվել ԶԼՄ-ներին ու լրագրողներին վերաբերող 94 հայց, 2020-ին՝ 82։

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախորդ՝ 2013 եւ 2014 թվականների նմանատիպ հետազոտությունների հետ համեմատությունը ցույց է տալիս, որ վիրավորանքի եւ զրպարտության հիմքով գործերի քանակը գրեթե 3 անգամ ավելացել է։

Բանն այն է, որ ներկայիս իշխանությունները, որոնց հիմնական կորիզը լրատվական դաշտի նախկին ներկայացուցիչներ են, սեփական գործընկերների դեմ դավեր են նյությում, նրանց դեմ հայցեր ներկայացնում։ Հենց նախկին լրագրողները երկրի ղեկավարի հետ միասին փորձում են փոփոխություններ իրականացնել «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքում, որը նրանց թույլ կտա սահմանափակել տեղեկատվություն տրամադրելու ինֆորմացիաների տեսակները։ Այսինքն՝ օրենքի նախագծի ընդունման դեպքում կառույցները կարող են տալ այն տեղեկատվությունը, որն ուզում են, իսկ որը նպատակահարմար չեն գտնի, չեն տրամադրի։ Նման քայլերով ամեն ինչ արվում է՝ լռեցնելու անկախ մամուլին, եւ ճնշելով փորձ է արվում սահմանափակել նրանց աշխատանքը գաղտնիության պայմաններում: Հանրային հաշվետվողականությունը նվազում է»։

Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։ 

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031