Հավաստի լուրեր

Էս չե՞ք նիկոլի uտրուկներ, անինքնասերներ, նիկոլը ոնց ուզում ա ոտքերը մաքրումա ձեր դիպլոմների վրա․ Աստղիկ Գալեյան | Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետների հաջորդ հանդիպման ամսաթիվը դեռ որոշված չէ | Սուրբ Սարգիս և Սուրբ Գրիգոր եկեղեցիները՝ ադրբեջանական մշակութային վшնդшլիզմի հերթական զnh․ Լուսանկարներ | Ադրբեջանի ԱԳՆ-ն դшտшպшրտել է Մակրոնի «հայամետ» հայտարարությունները | Ֆրանսիայի պաշտպանության նախարարն այսօր կժամանի Հայաստան | Նոր օրենսդրական փոփոխություններով կարգավորվել է գյուղատնտեսական արտադրանքի դիմաց ուշ վճարումների հարցը | Տիգրան Շոխոյանը նոր պաշտոն է ստացել | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դավթաշենում 4000-5000քմ բակային տարածք ազատվել է шպoրինի կառույցներից | Փաշինյանի օգնությամբ հայկական հարցը սրընթաց դառնում է Թուրքիայի և Ադրբեջանի ներքին հարցը․ Արմեն Աշոտյանը՝ կшլшնшվшյրից | Փորձում են Արցախի հարցի վրա կափարիչ դնել ու փակել այն. Աշոտ Դանիելյանի գործը շինծու է. Սամվել Շահրամանյան | Ռուսաստանը պատրաստակամ է զարգացնելու և ընդլայնելու գործակցությունը նոր ուղղություններով. Կոպիրկինը՝ Հայրապետյանին | Երկու եղբայրներ են դшնшկшհшրվել, որոնցից մեկը մшhшցել է. նոր մանրամասներ | 9-ամյա տղան шյրվшծքներով՝ ծшյրшհեղ ծшնր шխտnրnշմամբ հnսպիտшլшցվել է | Բաց նամակ ՀՀ գլխավոր դատախազին | Հիանալի զրույց և մտքերի արդյունավետ փոխանակում ունեցանք նախագահ Էմանուել Մակրոնի հետ. Նիկոլ Փաշինյան

Լրահոս

Ի՞նչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Փակ են Վարդենյաց լեռնանցքը, Սարավան- «Զանգեր» կոչվող հատվածը, Մ2-ից դեպի Ջերմուկ տանող և Շիրակի մարզի Վարդաղբյուր-Հարթաշեն, Սալուտ-Զորաշեն ավտոճանապարհները։

Տավուշի մարզի ավտոճանապարհները, Ջերմուկի խաչմերուկից դեպի Սարավան — «Զանգեր» կոչվող հատվածը, Ստեփանավանի տարածաշրջանի, Վանաձոր-Դիլիջան, Նոյեմբերյան-Իջևան, Սյունիք գյուղից դեպի Տաթև տանող ավտոճանապարհները փակ են կցորդիչով բեռնատարների համար:

Տավուշի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են մարդատար ավտոմեքենաների համար:

Լոռու մարզի ավտոճանապարհները, Սյունիքի մարզի, Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանների, Երևան-Սևան 24-39-րդ կմ (բուք), Ալափարս-Չարենցավան ավտոճանապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Հանրապետության ողջ տարածքում (ընդհատումներով) տեղում է ձյուն։

Վարդենյաց լեռնացքում, Արագածի և Ամասիայի տարածաշրջաններում, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 163-167-րդ կմ-ին բուք է, իսկ Շիրակի մարզի Հոռոմ-Հայրենյաց ավտոճանապարհին՝ գետնաբուք։

Սարավան- «Զանգեր» կոչվող հատվածում մառախուղ է:

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

 

Facebook
Twitter

Կարդացեք նաև