Հավաստի լուրեր

ԱՐՏԱԿԱՐԳ․ դшտшպшրտյшլը նախ կшրել է շուրթերը, ապա գնդшսեղով միшցրել իրшր | Բայրամովը նոր հայտարարություն է արել | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Բոլորիս հայացքները դեպի Փարիզ՝ դեպի Օլիմպիական բարձունքներ»․ Գագիկ Ծառուկյանն ընդունել է չեմպիոններին | Փետրվարի 28-ից հետո ականատեսը կարող ենք դառնալ նոր պшտերшզմшկшն օջախի ստեղծմանը. Դավիթ Կարապետյան | Տիգրան Ավինյանը նոր հանձնարարական տվեց | Կոնդ թաղամասն ամբողջ ծավալով գնալու է օտարման՝ նոր քաղաքաշինական ծրագիր իրականացնելու համար․ Տիգրան Ավինյան | Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում, այն դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար | Բաց նամակ` ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան՝ Ա. Մանասյանին | Այդ կեղծիքը նույնիսկ Ադրբեջանում էր բացահայտվել, սակայն ՀՀ իշխանության հшնցшվոր шնտшրբերության պայմաններում, շարունակում է «եփվել». Տիգրան Աբրահամյան | Տղամարդը կшսկшծվում է uպшնnւթյան uպшռնшլիքի տակ համատիրության նախագահի հետ uեռшկшն հшրшբերություն ունենալու մեջ. մանրամասներ | ՆԳՆ պարզաբանումը՝ 00oo000 հաշվառման համարանիշը 300,000 դոլարով վաճառելու մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գրքի բացօթյա տոնավաճառ, պոեզիայի ընթերցում, համերգ | Մարմնամարզության աշխարհի գավաթ․ Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել հենացատկ վարժությունից | Հայաստանի բասկետբոլի հավաքականը հաղթեց Ալբանիայի հավաքականին | ՖՈՏՈ․ Թող հայոց եռագույնը մշտապես ծածանվի աշխարհի ամենահեղինակավոր մրցահարթակների առաջին հորիզոնականներում․ Գագիկ Ծառուկյան

Լրահոս

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի ԱԱԾ-ին

Բաքուն հանդես է եկել հայտարարությամբ ու Հայաստանին մեղադրել ռազմական հանցագործությունների համար՝ ի պատասխան Հայաստանի բարի կամքի ցուցաբերման՝ ականապատ տարածքների 8 քարտեզներն Ադբեջանին հանձնելու պատրաստակամության։

Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության այս հայտարարությունը ցույց է տալիս, որ Երևանի նպատակը մարդասիրական գործընթացին նպաստելը չէ, այս քայլը չի կարող դիտարկվել որպես վստահության ամրապնդման միջոց։

Ադրբեջանը նաև մեղադրել է Հայաստանին Արցախի տարածքների ականապատման համար՝ հայտարարելով, որ դրանք «ադրբեջանական տարածքներ» են, իսկ ականապատումը խանգարում է «լայնածավալ վերականգնողական աշխատանքներին, խաղաղ բնակչության, ինչպես նաև ներքին տեղահանվածների վերադարձին, և նրանց խաղաղ ապրելու հիմնական սպառնալիքներից մեկն է»։

Ադրբեջանի ԱԳ նախարարությունը հայտարարության  մեջ նշվում է, որ Հայաստանի տրամադրած քարտեզները 25 տոկոսով են ճշգրիտ։

Իրենք բազմիցս նշել են, որ ներկայացված քարտեզներն անօգուտ են, թերի են և չեն արտացոլում իրական իրավիճակը։ Չնայած այս քարտեզները ցույց են տալիս, որ Ադրբեջանի տարածքներում 400 հազար ական կա թաղված, սակայն իրականում ականների թիվն անցնում է 1 միլիոնից։ Վերջին տարիներին ականների պայթյունների ավելի քան 55%-ը տեղի է ունեցել Հայաստանի տրամադրած քարտեզներով նշված տարածքներից դուրս։

Բաքվում հայտարարել են, որ 2020 թվականի արցախյան երրորդ պատերազմի ավարտից ի վեր, ականների պայթյունից տուժել է 342 ադրբեջանցի, նրանցից 65-ը մահացել են, այդ թվում 3 լրագրող։ 65 սպանվածներից 50-ը, ըստ հայտարարության, խաղաղ բնակիչներ են  եղել։

Ըստ հայտարարության՝ այն տարածքներում, որտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուս խաղաղապահներ, և այդ տարածքների պարագծով նույնիսկ 2020 թվականից հետո, հայկական արտադրության նոր ականների տեղադրման փաստ կա։ Հայտնի է, որ այստեղ տեղադրված է ավելի քան 500 հազար ական։

Ադրբեջանական կողմն ակնկալում է, որ Հայաստանը կտրամադրի բոլոր ականապատ տարածքների ճշգրիտ քարտեզները, որոնք ամբողջությամբ չեն տրամադրվել Ադրբեջանին։։

Facebook
Twitter

Կարդացեք նաև