Հավաստի լուրեր

2-րդ գիծ կանգնելու համար տուգանային միավորը 0.5-ից կդառնա 0.25, «պլյոնկայի» համար էլ միավոր կհանվի. Արփինե Սարգսյան | ԱՐՏԱԿԱՐԳ․ դшտшպшրտյшլը նախ կшրել է շուրթերը, ապա գնդшսեղով միшցրել իրшր | Բայրամովը նոր հայտարարություն է արել | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Բոլորիս հայացքները դեպի Փարիզ՝ դեպի Օլիմպիական բարձունքներ»․ Գագիկ Ծառուկյանն ընդունել է չեմպիոններին | Փետրվարի 28-ից հետո ականատեսը կարող ենք դառնալ նոր պшտերшզմшկшն օջախի ստեղծմանը. Դավիթ Կարապետյան | Տիգրան Ավինյանը նոր հանձնարարական տվեց | Կոնդ թաղամասն ամբողջ ծավալով գնալու է օտարման՝ նոր քաղաքաշինական ծրագիր իրականացնելու համար․ Տիգրան Ավինյան | Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում, այն դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար | Բաց նամակ` ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան՝ Ա. Մանասյանին | Այդ կեղծիքը նույնիսկ Ադրբեջանում էր բացահայտվել, սակայն ՀՀ իշխանության հшնցшվոր шնտшրբերության պայմաններում, շարունակում է «եփվել». Տիգրան Աբրահամյան | Տղամարդը կшսկшծվում է uպшնnւթյան uպшռնшլիքի տակ համատիրության նախագահի հետ uեռшկшն հшրшբերություն ունենալու մեջ. մանրամասներ | ՆԳՆ պարզաբանումը՝ 00oo000 հաշվառման համարանիշը 300,000 դոլարով վաճառելու մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գրքի բացօթյա տոնավաճառ, պոեզիայի ընթերցում, համերգ | Մարմնամարզության աշխարհի գավաթ․ Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել հենացատկ վարժությունից | Հայաստանի բասկետբոլի հավաքականը հաղթեց Ալբանիայի հավաքականին

Լրահոս

Երբ գամ Ստրասբուրգ, այնպես արա, որ աչքիս չերևաս. Մարուքյանը՝ Ադրբեջանին աջակցած ուկրաինացի պատգամավորին

Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը, X-ում գրառում է կատարել՝ մեկնաբանելով ուկրաինացի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոյի ելույթը ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության լիազորությունների վավերացման քննարկման ժամանակ:

«Դեռևս 2021 թվականին, որպես ԵԽԽՎ պատվիրակության անդամ, ելույթ եմ ունեցել Ադրբեջանի տրխրահռչակ Ռազմավարի պուրակի վերաբերյալ, որտեղ ադրբեջանական ռեժիմը տեղադրել էր հայ ռազմագերիների մանեկեններ։

Երբ իմ ելույթում ներկայացրել եմ Ադրբեջանի կողմից կատարված ռազմական հանցագործությունները,  ուկրաինացի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն բողոքել է նիստի նախագահին, որ թույլ է տվել ինձ ելույթ ունենալ պաստառներով և թույլ չի տվել, որ նա նույնն անի։ Բողոքի այս ակցիան ավարտվել է նրանով, որ ԵԽԽՎ նախագահը խնդրել է նրան հեռանալ նիստերի դահլիճից։

Ուկրաինացի պատգամավորի այս երկակի ստանդարտների արդյունքում շատ հետաքրքիր է, թե ինչպես է նա աշխարհից արդարություն պահանջում Ուկրաինայի համար, երբ չի ցանկանում նույն արդարությունը տեսնել Լեռնային Ղարաբաղի՝  էթնիկ զտման ենթարկված հազարավոր բնակիչների և Ադրբեջանում ապօրինի պահվող ռազմագերիների համար: Ամո՛թ քեզ, Գոնչարենկո, երբ գամ Ստրասբուրգ, այնպես արա, որ աչքիս չերևաս, քո ելույթն ինձ տհաճություն պատճառեց», — գրել է Մարուքյանը:

Նշենք, որ Գոնչարենկոն երեկվա իր ելույթում հայտարարել էր, որ սա իր համար տխուր պահ է և որ ադրբեջանական պատվիրակության ԵԽԽՎ-ում լիազորություններից զրկելու համար կուրախանան Մոսկվայում, բայց ոչ Ստրասբուրգում կամ Կիևում:

«Ուզում եմ դիմել ադրբեջանցիներին՝ դուք ազատ աշխարհի մի մասն եք, և մենք ցանկանում ենք ձեզ այստեղ տեսնել․․․ Կեցցե՛ Ադրբեջանը, կեցցե՛ Եվրոպան։ Ես հավատում եմ, որ մենք կհաղթահարենք սա, և մենք սպասում ենք այստեղ ադրբեջանական պատվիրակությանը»,- հայտարարել էր Գոնչարենկոն։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի պատվիրակությունն 1 տարով հեռացվել է ԵԽԽՎ-ից:

Facebook
Twitter

Կարդացեք նաև