Հավաստի լուրեր

Նոր մանրամասներ՝ Երևանի կենտրոնում 25 шնչшփшհшսների մասնակցությամբ ծեծկռտnւքից

2024 թվականի հունվարի 19-ին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ՀՀ ՆԳՆ  ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Սայաթ-Նովա 1Ա հասցեում՝ Կոնսերվատորիայի բակից, միջին ծանրության տարբեր մարմնական վնասվածքներով, իրենց մոտ է տեղափոխվել երեք անչափահաս՝ ծնված 2006 և 2007թթ․։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 167-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի հատկանիշներով։

Իրականացված քննչական և վարութային գործողությունների, ինչպես նաև ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2024թ․ հունվարի 19–ին՝ ժամը 16:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում, թվով 25 անչափահասներ` Երևան քաղաքից և մարզերից, անձնական հարցերի շուրջ պարզաբանումներ կատարելու նպատակով, հավաքվել են  Կոնսերվատորիայի բակում։ Այնուհետև տեղափոխվել են նույն հաստատության հետևի բակ, որտեղ խոսակցությունը վերածվել է վիճաբանության, որի ընթացքում վիճաբանության մասնակիցները փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց։

Նախաքննությամբ միջադեպին մասնակից գրեթե բոլոր անչափահասների ինքնությունը պարզված է։ Երկու անչափահաս բերվել են ոստիկանություն, ևս մեկը ներկայացել է ինքնակամ, սակայն բոլորն էլ արգելանքից ազատվել են։ Ներկա դրությամբ որևէ անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում դեռևս հարուցված չէ։

Քրեական վարույթով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու համար հանձնարարություն է տրվել Ոստիկանության համապատասխան բաժնին:

Նախաքննությունը շարունակվում է:

 

Facebook
Twitter
LinkedIn
Pinterest