Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դի ջեբդ» կամ ինչպես «գործ «գցել ջեբը». ձերբակալվել է Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն | Ադրբեջանցի հովիվ է հատել Հայաստանի սահմանը. 5-րդ ալիք | «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը ձերբակալվել է. Արեգա Հովսեփյան | Թևանյանի կալանքի ժամկետի երկարացման որոշման դեմ վերաքննիչ բnղոք է ներկայացվել. «Մայր Հայաստան» կուսակցություն | Իշխանության սկզբունքը ՏԻՄ ընտրություններում բացարձակ ՔՊ-ացումն է․ Տիգրան Աբրահամյան | Երևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի գեներալները Նիկոլին բոնբոներկա՞ էին տարել, թե՞ իշմար էին տվել | Էմին Օհանյանը դարձել է շախմատի միջազգային մրցաշարի հաղթող | Կոչ ենք անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ | Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է | Այս այցը Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների եղբայրական կապերի վկայությունն է. Վեհափառը՝ Տրիեստի թեմի հոգևորականներին | Սահմանային տվյալները հասանելի կդառնան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. նախագիծ | ՈՒՂԻՂ. Արցախի ներդրումային հիմնադրամի փողերի հետքերով. բողոքի ակցիա դատախազության դիմաց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքուն սպիտակ ֆոսֆոր կիրառեց Արցախում, COP17-ի հյուրե՛ր, բռնահանված արցախցիների վերադարձն ապահովե՛ք | Հայկական առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում

Լրահոս

«Oրենքով գnղերի» 72 «սխnդկա» է եղել Հայաստանում․ «Հրապարակ»

ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, փոխոստիկանապետ Վարդան Վարդանյանի հետ  «Հրապարակ»-ի հարցազրույցը։

— ՆԳՆ ոստիկանության բարեփոխումների շրջանակում փոխվեցին քրեական ոստիկանությունում պաշտոնի նշանակվելու պահանջները` կարող են դիմել նաեւ քաղաքացիական անձինք, իրավաբանի կրթությունը պարտադիր չէ։ Մինչդեռ ոստիկան դառնալու համար 5 տարի իրավաբանական կրթություն էին ստանում։ Նախկինում երկար ճանապարհ էին անցնում, հիմա դրա կարիքը չկա` ջութակահարն էլ կարող է դառնալ ոստիկան, եթե ունի բարձրագույն կրթություն։ Բայց արդյո՞ք նա կարող է հանցագործություն բացահայտել, ի՞նչ իմաստ ունի, օրինակ, ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը, երբ քաղաքացին 5 ամիս Ոստիկանության ակադեմիայում սովորելուց հետո համարվում է ատեստավորված ոստիկան եւ բարձր աշխատավարձով անցնում պաշտոնի։ 

— Չափորոշիչներ կան քրեական ոստիկան դառնալու համար։ Կարող են դիմել մինչեւ 35 տարեկան ՀՀ այն քաղաքացիները, ովքեր ունեն բարձրագույն կրթություն։ Ոստիկանության կրթահամալիրում նրանք 5 ամիս վերապատրաստման փուլ են անցնում, ստանում են քրեական ոստիկանությունում աշխատելու համար անհրաժեշտ գիտելիքներ։ Կրթահամալիրն ավարտելուց հետո համարվում են ատեստավորված, եւ, ըստ ստացած գնահատականի, ձեւավորվելու է իրենց աշխատավարձը։ Այո, քաղաքացին պետք է ունենա բարձրագույն կրթություն, ինչը բարեփոխումների տրամաբանության մեջ է։ Կրթահամալիրում տալու ենք հատուկ գիտելիքներ՝ պրակտիկայում կիրառելու համար։ Մենք տրամադրելու ենք նեղ մասնագիտական գիտելիքներ։ Ես 5 տարի իրավաբանական բարձրագույն կրթություն եմ ստացել, բայց այս բարեփոխումներով մենք համարում ենք, որ քաղաքացու բուհի կրթությունը կարող է համարվել ընդհանուր գիտելիք, իսկ մենք նրան կտանք քրեական ոստիկանությունում աշխատելու ավելի նեղ մասնագիտական գիտելիքներ։

— Այս բարեփոխումների հիմքում ո՞ր երկրների փորձն է։

— Քրեական ոստիկանության բարեփոխման ձեւավորման տրամաբանության մեջ մենք օգտագործել ենք ԱՄՆ-ի, եվրոպական մի շարք երկրների փորձը՝ հարմարեցնելով մեր տարածաշրջանի եւ մեր երկրին բնորոշ հանցագործությունների հետ։

— ՆԳՆ ղեկավար կազմի ասուլիսի ժամանակ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանն ասաց, որ 2023-ին աճել է հանցագործությունների թիվը։ Ո՞ր տեսակի հանցագործություններն են աճել, եւ մասնագիտությամբ ոչ իրավաբանը կարո՞ղ է բացահայտել կամ նախականխել։

— Ոստիկանության բարեփոխումների տրամաբանության մեջ առանձնացրել ենք 4 ճյուղ՝ հստակ գործառույթներով․ պարեկային ծառայությունը, քրեական ոստիկանությունը, որի ձեւավորումից հետո ստեղծվելու է համայնքային ոստիկանություն, որն էլ իր հերթին ձեւավորվելու է այսօրվա ոստիկանության բաժինների հիմքի վրա, եւ ոստիկանության գվարդիան, որն ապառազմականացվում է, դառնում զուտ ոստիկանական գործառույթ իրականացնող։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031