Հավաստի լուրեր

Ի՞նչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին

Հունվարի 27-ին՝ ժամը 16։45-ի դրությամբ, հանրապետության մի շարք տարածշրջաններում ձյուն է տեղում։

Սիսիանի խաչմերուկից մինչև «Զանգեր» կոչվող հատվածը միակողմանի, Վանաձոր-Դիլիջան, Թթուջուր-Նավուր ճանապարհահատվածները, Ստեփանավանի լեռնանցքը, Հովքից դեպի Դիլիջան ավտոճանապարհը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Սաստիկ բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Վանաձոր-Ստեփանավան, Վանաձոր-Թումանյան, Վանաձոր-Դիլիջան, Տաշիր-Գոգավան, Աշոցքի, Ամասիայի, Սիսիանի տարածաշրջանների ավտոճանապարհները դժվարանցանելի են։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Facebook
Twitter
LinkedIn
Pinterest