Հավաստի լուրեր

ՖՈՏՈՇԱՐՔ․ Ֆրանսիայի ՀՅԴ «Նոր սերունդ» երիտասարդական միության ակցիան՝ ընդդեմ Մեհրիբան Ալիևայի ընկերուհու

Ֆրանսիայի ՀՅԴ «Նոր սերունդ» երիտասարդական միությունն ակցիա է իրականացրել Ֆրանսիայի մշակույթի նախարարության շենքի դիմաց` բողոքի ձայն բարձրացնելով մշակույթի նոր նախարարի նշանակման առիթով: Օրերս Ֆրանսիայում մշակույթի նախարար է նշանակվել Ռաշիդա Դաթին, ով Մեհրիբան Ալիևայի ընկերուհին է և ունի պրո-ադրբեջանական հայացքներ:

Ցուցարաները կեղծ թղթադրամներ և արյան հետքեր հիշեցնող հեղուկ են թափել նախարարության շենքի դիմաց` այդպիսով ցույց տալով նորանշանակ նախարարի առնչությունն ալիևյան կլանին:
Ակցիայի մասանակիցների խոսքով՝ ըստ շրջանառվող լուրերի՝ Ֆրանսիայի իշխանություններն առաջիկայում պատրաստվում են Փարիզի քաղաքապետի ընտրություններում որպես քաղաքապետի իրենց թեկնածու ներկայացնել Դատիին, ինչը ֆրանսահայերն անթույլատրելի են համարում:

Facebook
Twitter
LinkedIn
Pinterest