Հավաստի լուրեր

Ալեն Սիմոնյանը կրկին պարգևատրել է ԱԺ աշխատակիցներին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի որոշմամբ՝ Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողներն եւ աշխատողները պարգևատրվել են:

«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ եւ 22-րդ կետերով եւ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 22-րդ հոդվածով՝ կարգադրում եմ.

Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողներին եւ աշխատողներին խրախուսել միանվագ դրամական պարգեւատրմամբ՝ համաձայն հավելվածների:

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարումների կատարումը»,-ասված է կարգադրության մեջ:

Պարգևատրման գումարի չափը ԱԺ նախագահի համապատասխան որոշման մեջ հրապարակված չէ:

Հիշեցնենք, որ հունվարի 22-ին Ալեն Սիմոնյանը կրկին ԱԺ Ազգային ժողովի աշխատակազմին պարգևատրել էր՝ աշխատավարձի 15 տոկոսի չափով:

 

Facebook
Twitter
LinkedIn
Pinterest